«Լսի, այ լակոտ, աչքերդ կհանեմ». Շուշան Պետրոսյան

    426

    ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` վիրտուալ տարածքում կատարած վերջին գրառումներից մեկը աղմկահարույց է դարձել: Նա սպառնացել է հանել մեկ այլ օգտատիրոջ`Գայանե Շահինյանի աչքերը, քանի որ աղջկա գրառումը դուր չի եկել իրեն, գրում է Armtimes.com-ը: 

    Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Գայանե Շահինյանը կարծիք է հայտնել, թե հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանի հարազատներին ցավակցելը դատարկ խոսքեր են: «Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով է հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում: …Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի  գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: …բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ…»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Գայանեն:

    Իսկ Շուշան Պետրոսյանը, նաեւ արձագանքելով մեկ այլ օգտատիրոջ` Գայանեին ուղղված գրառմանը` երկիրն իր ներկայությունից ազատելու մասին, գրել է. «Ու ինչքան շուտ ազատեք ձեր ներկայությունից, այդքան լավ, այ քեզ բան, ու Աստված չանի, Գայանե, որ էլի զոհեր լինեն, Աստված չանի որեւէ մեկը զգա այդ ողբերգությունը սեփական մաշկի վրա, ինչ եք ագռավի պես կռկռում … այ քեզ չարախնդություն, այ քեզ…. բան»:

    Գայանե Շահինյանը սրան ի պատասխան նշել է, որ հաշվի առնելով երգչուհու վաստակը` չի փորձի վիրավորել նրան, բայց նկատել է, որ նրա պահվածքը բնական է համարում ու որ նրա սիրտն ավելի չի ցավում, որքան իրենն ու մյուսներինը: «Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ !!!!»,- էլ ավելի է զայրացել Շուշան Պետրոսյանը:

    Загрузка...