Նշաններ, սնահավատություններ, որոնց հավատում են միայն հայերը (լուսանկարներ)

    1080

    Wnews.am-ը գրում է.

    Դարեր շարունակ հայերը հավատացել են նշանների, սնահավատությունների։ Մենք անգամ չենք էլ կասկածում, թե ինչ իշխանություն ունեն դրանք մարդու վրա։

    Շատ հայեր, լինելով Հայաստանում, թե օտար երկրում, անգամ չեն էլ կռահում, որ իրենց հոգեւոր կյանքում ղեկավարվում են ոչ թե հավատով, այլ `սնահավատություններով, որովհետեւ հոգու խորքում հավատում են դրանց անբացատրելի ուժին։

    Barev.today կայքն առանձնացրել է ամենատարածված հայկական սնահավատությունները, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

    1. Մարդու ձախ ուսին հրեշտակ է, իսկ աջին `հրեշ, այդ պատճառով էլ պետք է քնել աջ կողմից վրա, որպեսզի լավ երազներ տեսնեք։

    2. Եթե քիթը քոր է գալիս, հյուր եք ունենալու։

    3. Տանը սուլելը փողի կորստի է բերում։

    02ec667adfefa80f4e331df085ccb8f3

    4. Եթե ինչ-որ մեկը երկար ճանապարհի է պատրաստվում, նրա ետեւից ջուր են լցնում այդպիսով ուրախ ճանապարհ մաղթելով։

    5. Եթե զկրտում եք, ձեզ հետ վիճում են։

    6. Եթե սեղանը շորով մաքրեք, առատության կբերի, եթե անձեռոցիկով, ապա կբերի մանր ծախսերի։

    41749bc2c70f52cd88a36512577481b7

    7. Եթե սոխի կեղեւը հաստ է, ուրեմն ձմեռը ցուրտ է լինելու։

    8. Որպեսզի  «աչքը ձեզ չկպնի», պետք է հագուստի ձախ կողմում քորոցն այնպես ամրացնել, որ չերեւա։

    9. Եթե ճանապարհին ձեր դիմացով սեւ կատու է անցել, փոխեք ուղղությունը. նա մանր անհաջողություններ է բերելու ողջ օրվա ընթացքում։

    10. Երկու անգամ փռշտոցն անհաջողության է բերում, իսկ մեկ անգամը՝ հաջողության։

    11. Եթե աշնանը տերեւները հակառակ ուղղությամբ են թափվում, ուրեմն ցուրտ ձմեռ է սպասվում։

    12. Երբ մեկը հաճոյախոսում է ձեր հասցեին, կմճտեք հետույքը, որպեսզի պաշտպանվեք չար աչքից։

    b582185b05e84dc78a9efe66b888145e

    13. Ընկած ատամը պետք է պահել. եթե այն դեն նետեք, մյուսներն էլ կցավեն։

    14. Եթե ճանապարհին կռռացող ագռավի եք հանդիպել, տուն վերադարձեք։ ՝կռռացող ագռավը վատ լուր է։

    15. Նորածնին չար աչքից պաշտպանելու համար առաջին քառասուն օրվա ընթացքում չպետք է ցուցադրել ուրիշներին։

    16. Դանակի փոխանցումը ձեռքից ձեռք բաժանության է բերում։

    17. Տրնդեզին սիրահարները թռնում են կրակի վրայով։ Համարվում է, որ եթե նրանց հաջողվի թռիչքի ժամանակ չվնասեն ձեռքերը, հետագայում ընտանիքն ամուր կլինի։

    18. Սեղանի անկյունում նստողը յոթ տարի չի ամուսնանա։

    նշան

    19. Երիտասարդ լուսինը տեսնելու առաջին օրը նրան փող ցուցադրեք, որ ամսվա ընթացքում փողի կարիք չունենաք։

    20. Օտարի տանը չի կարելի եղունգ կտրել։ Կտրված եղունգները պետք է հավաքել ու թաքցնել, որովհետեւ տան անդամները կարող են հիվանդանալ։

    21. Ձեռքից ձեռք սոխի փոխանցումը արցունքների է բերում։

    22. Մայրամուտից հետո աղբը չեն թափում, որպեսզի տան անդամների երջանկությունը դրա հետ չգնա։

    23. Եթե ծիծեռնակները ցածր են թռչում, ուրեմն անձրեւելու է։

    24. Սեղանին թափված աղը ընտանիքում կռվի է բերում, որպեսզի այն կանխեք, պետք է դրա վրա շաքարավազ ավելացնել կամ թափված աղի վրա խաչի նշան անել։

    նն

    25. Սեւ շուն պահող տանը սատանա երբեք չի մտնում։

    26. Եթե աչքերը կկոցվում են, ուրեմն շուտով հիվանդանալու եք։ Պետք է աչքի վրա կարմիր թել դնել, որպեսզի հիվանդությունը գնա։

    27. Երկուշաբթի գիշերը չի կարելի հարեւանին ջուր տալ. ջուրը խորհրդանշում է տան առատությունը։

    28. Եթե ձախ ափն է քոր գալիս, ուրեմն հարստանալու եք, իսկ աջի դեպքում` գումար ծախսելու։

    29. Դռան շեմին իրար չեն բարեւում կամ իրարից չեն բաժանվում, որպեսզի չկռվեն։

    30. Ատամհատիկին ծնողները երեխայի առջեւ տարբեր մասնագիտություններ խորհրդանշող իրեր են դնում, որը նա ընտրի, այդ մասնագիտությունն էլ ապագայում կունենա։

    Загрузка...