Անապահովների համար թվային հեռարձակման կցուրդ սարքերի առաջին խմբաքանակը Հայաստանում է

    321

    Թվային հեռարձակման կցուրդ սարքերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, և այժմ ընթանում է սարքերի մաքսազերծման գործընթացը:
    «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր  Ամալյանը:
    «Թվային հեռարձակման կցուրդ սարքերի առաջին խմբաքանակը Հայաստանում է, մյուս  խմբաքանակն էլ մի փոքր ուշացումով տեղ կհասնի: Այժմ դժվար է հստակ ժամկետներ ասել, թե սարքերը, երբ կբաժանվեն  անապահով ընտանիքներին, սակայն, երբ մաքսազերծված սարքերը մեր ձեռքի տակ լի են, մենք կփոխանցենք։ Տարածքային կառավարման նախարարությանը, և դրանք կառավարության կողմից սահմանված ժամկետներում կբաժանվեն  համապատասխան ընտանիքներին»,-  ասաց Ամալյանը՝ հավելելով, որ սարքերի բաժանումից հետո բնակչության շրջանում հայտարարություն կարվի անջատման մասին, որից հետո անալոգային հեռարձակումը կանջատվի:
    Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցման ծրագրի համար  նախատեսվող  ծախսը կազմում է 16.9 մլն դոլար, որից 2.5 մլն նախատեսված է բացառապես  կցուրդ սարքերը ձեռք բերելու համար:

    Загрузка...