«Ժամանակ». Ո՞վ է էջմիածինցիների ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյա՞նը, թե՞ Մանվել Գրիգորյանը

    333

    «Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած մամուլի մի շարք հրապարակումներին՝ դեկտեմբերի 29-ին գեներալ Մանվելի անմիջական մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին ծեծելու մասին, ոստիկանությունն այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց այդ դեպքին ու հրապարակումներին: Ընդ որում՝ մամուլում գրվել էր, որ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ քաղաքի կենտրոնական մասում, բազմաթիվ ականատեսների ու Հրաչ Աբգարյանի կնոջ ու աղջկա ներկայությամբ:

     

    Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մկրտչյանին մի քանի հարց ուղղեցինք այդ առթիվ:

    Պարոն Մկրտչյան, մամուլում մի քանի հրապարակում եղավ Էջմիածնում ծեծի առթիվ, ինչո՞ւ որեւէ բան չի ձեռնարկում ոստիկանությունը:

     Նման փաստ չկա մեզ մոտ արձանագրված, դա չի համապատասխանում իրականությանը:

    Սակայն մամուլում գրվել է, եւ մամուլի հրապարակումների հիմանվրա դուք կարող եք նյութեր նախապատրաստել: Բացի այդ, Հրաչ Աբգարյանըմամուլում չի հերքել, որ իրեն ծեծի են

    ենթարկել:

    Մենք դեռեւս մամուլում նման բան չենք հայտնաբերել, ուղղակի մամուլի գրածով ստուգումներ ենք իրականացրել, պարզել ենք, որ չի համապատասխանում իրականությանը: Օպերատիվ հարցումներ ենք կատարել տարածքում, էնտեղ որտեղ նման բանի մասին խոսվում է, դեպքի հետ կապված հարցումներ ենք արել, ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը: Եթե կան նման փաստեր, կարող են մեզ մոտ հաղորդում տալ, մենք կզբաղվենք: …Հրաչ Աբգարյանն ասել է, որ նման դեպք տեղի չի ունեցել:

    Գեներալ Մանվելն է՞լ է ասել, որ նման բան չի եղել:

    Այո, մենք հարցումներ ենք արել քաղաքացիներից, ժողովրդից, համապատասխան մարդկանցից, ում մասին որ նշվում է, նման փաստ չի արձանագրվել:

    Կոնկրետ պատգամավորին հարցրե՞լ եք, որովհետեւ ասվում է, որ նա անձամբ է հարվածել նախկին քաղաքապետին:

    Հարգելիս, ես ասացի՝ ստուգում ենք արել, բանավոր հարցումների արդյունքում նման դեպք տեղի չի ունեցել: Եթե կա տուժող, կարող են դիմել ոստիկանություն, մենք օրենքով նախատեսված կարգով քննություն կիրականացնենք:

    Մամուլում բազմիցս գրվել է, որ Էջմիածնում գեներալ Մանվելը պատժում է իր համար անցանկալի վայրում կայանած մեքենաների վարորդներին: Սա նշանակո՞ւմ է, որ Էջմիածնում ոստիկանապետ Մանվել Գրիգորյանն է, ոչ թե Վլադիմիր Գասպարյանը:

    Չի կարող նման բան լինել: Ոստիկանությունն իր դիրքերում կանգնած է ժողովրդի կողքին, ծառայում է օրենքին եւ ժողովրդին: Ու չի կարող անպատժելի մարդ լինել, որ հանցագործության դեպք տեղի ունենա եւ չարձանագրվի ու օրենքի առաջ պատասխան չտա:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

    Загрузка...