Ինչ են հուշում ասղերը հունվարի 13-ին

    245

    Խոյ

    Այս օրերը Խոյերի համար կարող են նշանավորվել կասկածների ուժգնացմամբ: Նույնիսկ ամենահամարձակ և վճռական Խոյերի մոտ այսօր հավանական են քողարկվող վախեր, պահվածքի երկակիություն: Հնարավոր է նպատակին հասնելու ոչ թե ուղիղ, այլ շրջանցիկ ուղու ձգտում: Գաղտնիությունն ու այլընտրանքների հաշվարկումը կարող են հաջողության անհրաժեշտ պայման դառնալ, եթե ձեր մասնագիտությունը կապված է լրտեսման, հետազոտությունների հետ:

    Ցուլ

    Ցուլերին կարևոր է ճիշտ ընտրել մարտավարությունը: Որոշ դեպքերում բախտն ինքը ձեզ ընդառաջ կգա` հուսալով հանդիպական ըմբռնում: Մյուսներում ձեզնից կպահանջվի ուշադրություն, հավաքվածություն, պատասխանատու ընտրություն, գիտակցված զոհերի գնալու պատրաստակամություն: Նույնպիսի երկակի կարող են լինել նաև օրվա արդյունքները: Որպեսզի վերջնական հաշվեկշիռը դրական լինի, հույս մի՛ դրեք միայն ձեզ վրա, համագործացկե՛ք այլոց հետ:

    Երկվորյակ

    Երկվորյակները հաջողությամբ կլուծեն հասունացած խնդիրը: Ձեր վրայից կարող են հանվել պահանջներն ու մեղադրանքները, կարող են վերականգնվել ձեր իրավունքները: Դրան կնպաստեն կոնկրետ անձի բարությունն ու ներողամտությունը, ում ձեռքում են գտնվում ձեր գործերը: Սակայն օրվա ընդհանուր վիճակը չի առանձնանում հստակությամբ: Ստիպված կլինեք ճկուն մարտավարություն որդեգրել, որպեսզի չվիրավորեք ազդեցիկ մարդկանց:

    Խեցգետին

    Օրը լավ է այն Խեցգետինների համար, ովքեր զբաղված են ազատ գործունեությամբ, իրենց համար են աշխատում: Գերազանց օր կանցկացնեն գործարարները, անկախ ստեղծագործ անձինք, ճանապարհորդները, հանգստացողները: Եթե դուք կառուցվածքի մաս եք կազմում, ստիպված կլինեք անընդհատ կարգի բերել ձեզ, որպեսզի չխախտեք կանոնները: Ցուցումներով գործողությունները կարող են խանգարել ձեր ազատությանը, զսպել երևակայության թռիչքը:

    Առյուծ

    Առյուծներին պետք կգա օրվա խիստ ժամկետացանկ, ինչպես նաև հոգու և ոգու ներքին կարգապահություն: Տրամադրությունների անկայունությունը, ճնշված վախը, տհաճ հիշողությունները, ընդհանուր դիրքորոշման երերունությունը կնվազեցնեն ձեր ինքնավստահությունը: Հնարավոր են կասկածներ ընտրության, հարաբերությունների և գաղափարների իրական արժեքների, ապրանքի և ծառայությունների գների, նախագծերի հեռանկարայնության մեջ:

    Կույս

    Կույսերին սպասվում է հակասական օր, որում, այնուամենայնիվ, լիքը լավ և հաճելի բաներ կլինեն: Պայմաններ կան գործնական և ստեղծագործական հաջողությունների համար: Կարող է գերազանց լուծում գնտվի հին առաջադրանքի համար, պարզաբանվի կասկածը: Հնարավոր է կարևոր նորություն ստանաք, ճակատագրական զրույց կամ հանդիպում ունենաք: Հոգևոր անհարմարավետության պատճառ կլինի անվստահությունը, ամուր հիմքի բացակայությունը:

    Կշեռք

    Կշեռքներին կհաջողվի լուծել գործնական խնդիրների մի մասը: Կարող է կայանալ կարևոր զրույց ղեկավարության, ծնողների, իրավաբանի, ազդեցիկ դեմքի հետ: Հավանականության կա կազմակերպչական անհամաձայնության, ուշացումների, անորակ ծառայության: Բացառված չէ, որ ստիպված եք փոխզիջման գնալ ոչ թե ուրիշների, այլ հենց ինքներդ ձեզ հետ, ինչը անվստահություն կառաջացնի սեփական ուժերի և ձեր ծրագրերի նկատմամբ:

    Կարիճ

    Կարիճների գործողություններն այսօր ոգևորված և հաջող են, սակայն արդյունքը կարող է լինել ոչ այնպիսին, ինչպես ակնկալում էիք: Կարող եք չարժանանալ մեծ հոնորարի կամ բուռն շնորհակալության: Սիրո մեջ բառերի և զգացմունքների մակարդակում փոխըմբռնումը կարող է զուգակցվել նյութական և բարոյական հարցերում տարաձայնությունների հետ: Եթե վատ է իրացվում ձեր ջանքերի պտուղը, արժե փորձել այլընտրանքային եղանակ:

    Աղեղնավոր

    Աղեղնավորները ողջ օրը կարող են անվստահություն զգալ իրենց և մտերիմների նկատմամբ: Անհանգստության  աղբյուր կարող է դառնալ տնային իրավիճակի, ընտանեկան կամ քաղաքացիական կացության անորոշությունը: Հնարավոր է ամոթի կամ մեղքի զգացում` կապված չկատարած պարտքի, անորակ կատարած աշխատանքի, կարևոր պարտականությունների չպահպանման, թվացյալ կամ իրական թերությունների հետ կապված անլիարժեքության բարդույթի հետ:

    Այծեղջյուր

    Ինքնուրույն մտածող Այծեղջյուրների մոտ կգերակռեն դրական միտումները: Կարող եք լուսավորում զգալ, որոշում կայացնել, անհրաժեշտ կապ հաստատել, փայլուն ճառ արտասանել` ի պաշտպանություն ձեր հետաքրքրությունների: Հավելյալ պոզիտիվ կպարգևի գործնական հաջողությունը, ժամանակին բացահայտված գաղտնիքը, ազդեցիկ անձի խրախուսանքը: Եթե կախյալ եք, կասկածամիտ, զուրկ սեփական կարծիքից և համոզմունքներից, ողջ օրը կարող եք սուզվել կասկածների մեջ:

    Ջրհոս

    Ջրհոսները կշահեն, եթե ճկուն գործեն: Որքան ուղիղ խոսեք և գործեք, այնքան ավելի հեշտ կլինի բռնացնել ձեզ թուլության, անճշտության կամ սխալի վրա: Այսօր կարող եք գերազանց պտուղներ ստանալ ձեր անձնվեր աշխատանքից: Ի սկզբանե խնդրահարույց իրավիճակում կտեսնեք շահ, օրինակ` կրկնել անցածը, ամրացնել օգտակար փորձը, վերացնել կուտակված թերությունները, հաղթահարել հիվանդությունը: Անցանկալի են ավելորդ ծախսերը:

    Ձկներ

    Ձկներին այսօր չի խանգարի իրենց տաղանդներին հավելել ինքնաքննադատություն և օբյեկտիվություն: Հաջող քայլ անելով և էյֆորիայի պահ ապրելով` արժե զինվել ստանդարտներով: Այն, ինչ հաճույք է պատճառում և անձամբ ձեզ ճիշտ է թվում, կարող է չհամապատասխանել պահի պահանջներին կամ պատվիրատուի ճաշակներին, դուրս գալ գործող կանոնների շրջանակներից: Եթե դա չանեք ինքներդ և ժամանակին, կարող եք խիստ արձագանքի արժանանալ կամ հիասթափվել:

    Загрузка...