Բնակարանում դի է հայտնաբերվել

    299

    Հունվարի 14-ին, ժամը 18.41-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1940 թ. ծնված Ռ. Դ.-ի դին:

    Загрузка...