Հայ քաղաքական գործիչների այլազգի կանայք (ֆոտոշարք)

    233

    Սերը չի հարցնում ոչ միայն տարիք, այլ նաեւ ազգային պատկանելություն։

    Wnews.am-ը ներկայացնում է այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց կանանց ընտրության հարցում կանգ են առել ոչ թե հայուհիների, այլ օտարազգի կանանց վրա։

    նալբ

    ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կինն ազգությամբ ռուս է։

    Նատալիա Նալբանդյանն Էդվարդ Նալբանդյանին մեկ դուստր է պարգեւել, ով արդեն 32 տարեկան է։

    «Ես, ցավոք, միայն մեկ երեխա ունեմ: Այդպիսի բոլոր կանանց մաղթում եմ, որպեսզի կանգ չառնեն, առնվազն 2 երեխա ունենան: Առայժմ թոռնիկներ չունեմ, բայց շատ եմ ուզում եւ արդեն պատրաստ եմ դրան»,- հարցազրույցներից մեկում ասել է տիկին Նալբանդյանը։

    նատալյա

     

    նատա

     

    լյուդ

     

    ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինն ազգությամբ հրեա է։

    Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հայրական ազգանունն է Պլեսկովսկայա։
    Նա ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 20-ին, Լենինգրադում:

    Հայրը եղել է սպա, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մայրը՝ բժշկուհի, Լենինգրադի պաշտպանության մասնակից:

    IMG_01341

    Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը:
    Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ամուսնացել է 1972 թվականին։ Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասպիրատն էր։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են Երեւան: 1975 թվականին ծնվել  է նրանց որդին՝ Դավիթը:

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում