Վրաստանի համար «անցանկալի անձինք» ավելանում են. Կարեն Գիլոյանին թույլ չեն տվել մուտք գործել Ջավախք

    481

    Դեկտեմբերի վերջին հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետում վրացի սահմանապահներն արգելել են Հայաստանի Հանրային հեռուստատեսության սպրոտային մեկնաբան Կարեն Գիլոյանի մուտքը Վրաստան։ Կարեն Գիլոյանը ստիպված է եղել սահմանից վերադառնալ ետ: Մուտքն արգելելու առնչությամբ որևէ բացատրություն նրան չեն տվել: 

    Ամանորից առաջ, երբ զրուցեցինք Կարեն Գիլոյանի հետ, վերջինս ասաց, որ ասել են մինչև Ամանոր հարցը կկարգավորվի: Կարգավորվել է, թե ոչ, դեռևս հայտնի չէ: Կարեն Գիլոյանը դրանից հետո հայ-վրացական սահմանն անցնելու փորձ չի արել, սակայն վստահ է, որ որևէ խնդիր չի լինի և իր դեպքում թյուրիմացություն է եղել: «Ամենայն հավանականությամբ թյուրիմացություն էր: Հիմա որ գնամ, կարող եմ անցնել: Գիտեմ, զրուցել եմ մարդկանց հետ, ասել են՝ խնդիր չկա, նորմալ է, թող գա, պարզապես ճանապարհները փակ են, բուք է, դրա համար չեմ գնում»,-այսօր մեզ հետ զրույցում ասաց Կարեն Գիլոյանը: 

    2015 2թ․ հոկտեմբերի 18-ին Վրաստան մուտք գործել չէին թույլատրել նաև Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանին։ «Եթե ես նպաստում եմ ճշմարիտ գիտության զարգացմանը, ոչինչ չեմ կեղծում, արձանագրությունները հրատարակել եմ ինչպես որ կա (կեղծելու պատճառ էլ չկա), դրանով հանդերձ դարձել եմ անցանկալի երկրի համար, մի՞թե վրացի գիտնականն, ով գրքեր է հրատարակում հայկական հուշարձանները վրացական ներկայացնելով, հայ առաքելական եկեղեցին վրաց Գրիգորյանների մշակույթ ներկայացնելով, նրա մուտքն առավել վտանգավոր չէ Հայաստան»,- իր հարցազրույցում նշել էր Սամվել Կարապետյանը:

    Հիշեցնենք, որ շուրջ 6 տարի առաջ Վրաստան թույլ չեն տվել մուտք գործել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին։ Սակայն Վրաստանի նոր իշխանությունների գալուց հետո Շիրակ Թորոսյանի նկատմամբ արգելքը վերացել էր։ Դրանից հետո Շիրակ Թորոսյանը Վրաստանի իշխանությունների նկատմամբ կոշտ հայտարարություններ չէր անում, ավելին, նույնիսկ դրվատում էր նրանց գործունեությունը և շնորհակալություն հայտնում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն։ Ըստ ամենայնի, նրա մուտքի թույլտվության նախապայմանը հենց դա էր։ Այժմ, սակայն, Շիրակ Թորոսյանը դարձյալ չի կարող մուտք գործել Վրաստանի տարածք։ Նա արգելքից հետո առաջին և վերջին անգամ Ջավախքում եղել է անցյալ տարվա հոկտեմբերին։ 

    Անցյալ տարվա մարտի 1-ին արգել էին նաև պատմական գիտությունների թեկնածու, այժմ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահի տեղակալ Վահե Սարգսյանի մուտքը։ Եվ այս բոլոր անձինք, բացի Սամվել Կարապետյանից, ծնունդով Ջավախքից են, ունեն հարազատներ և ընկերներ: Շիրակ Թորոսյանը ծնողներ ունի հայրենի Գանձա գյուղում: Վահե Սարգսյանի ծնողները նույնպես ապրում են Ջավախքում: Ավելին՝ վերջինիս կինը և երեխաները Վրաստանի քաղաքացի են: 

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.

    Загрузка...