Այրվել է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ձնամաքրման ավտոմեքենա

    314

    Հունվարի 15-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ձնամաքրման ավտոմեքենա. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
     

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.16-ին, մարվել՝ 03.27-ին: Մասամբ այրվել է «ՍԿԱՆԻԱ» մակնիշի 355 OF 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդի խցիկը և էլ. լարեր (2 գմ):

    Загрузка...