Ոստիկանները կամրջի մոտ ատրճանակ են հայտնաբերել

    178

    Հունվարի 16-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի մոտ՝ թունելում, զենք է թողել:
    Մեկնած օպերատիվ խումբը թունելի մուտքի աջ հատվածում հայտնաբերել է «Ամադեո Ռոսսի» տիպի ատրճանակ:
    Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
    Կատարվում է հետաքննություն: