Արտակարգ իրավիճակ. 60-ից ավելի հրշեջ-փրկարարներ` 10 մարտական հաշվարկով, պայքարում են խոշոր հրդեհի դեմ (ֆոտո)

    228

    Հունվարի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:

    Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԱԻԱԽ-ն, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք: Հայտարարել է հրդեհի բարդության «3-րդ աստիճան»:

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող ՎՔՆ բազայում:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել` 13.51-ին: Ամբողջությամբ այրվել է 1 ռեզերվուար՝ մոտ 700 տ. տարողությամբ պահեսատվորած բենզինով: 

     

     

     

     

     

    Աղբյուր՝ shamshyan.com