Մոնթե Մելքոնյան. պայծառ մարդու՝պայծառ մտքերը…

    9146

    “Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր…իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է”:

    “Աշխարհում երեք միլիարդ կին կա, բայց ինձ չեն հետաքրքրում մնացած 2.999.999.999-ը”: (Մոնթեի խոսքերը Սեդային)

    “Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա”:

    “Զինյալ պայքարի փորձառությանն ու դրանից ստացած դասերին պետք է վերաբերվել քննադատորեն, քանի որ հակառակ դեպքում դժվար կլինի խուսափել նախկինում կատարած սխալներից”:

    “Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով”:

    “Իրական անկախության կարելի է հասնել միայն ու միայն տնտեսական անկախության միջոցով”:

    “Զինյալը երբեք չպետք է բավարարվի նրանով, ինչ արդեն գիտե: Ավելին` զինյալը պետք է մանրամասն ուսումնասիրի յուրաքանչյուր իրավիճակ և խուսափի ընդհանրացումներին վստահելուց”:

    “Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են”:

    “Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է”:

    “Ապացուցված է, որ գրագիտությունն ավելացնում է հրացանի օգտագործման ճշգրտությունը”:

    ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

     

     

    Загрузка...