Անահիտ Սիմոնյանը նորություն ունի

    698

    21tv.am-ը գրում է. 

    Երաժշտական նորություն Անահիտ Սիմոնյանից՝ արդեն փետրվար ամսին:

    ՖայլPro-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ նոր ստեղծագործությունն արդեն պատրաստ է: «Աղջկա արցունքները»՝ ահա այսպես է վերնագրված Անահիտի նոր երգը:

    Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությանը` երգչուհու ամուսինը՝ Հայկոն: Փետրվար ամսին սպասվում է նաև երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ:

    Հենց այդ ժամանակ էլ ստեղծագործական թիմի շարքերը որպես ռեժիսոր կհամալրի Նիկ Եգիբյանը, ով, ի դեպ, զբաղվել է նաև երգի գործիքավորմամբ:

    Загрузка...