Գիտնականները պարզել են, թե որն է աշխարհի ամենահին հեքիաթը

    361

    Աշխարհի ամենահին հեքիաթը գրել են դեռեւս Բրոնզե դարում, հայտնում են Նաեւա դե Լիսսաբոն համալսարանի եւ Դարեմի համալսարանի գիտնականները:

    Գիտնականները, հետազոտելով կախարդանքի վերաբերյալ հեքիաթները, պարզել են, որ ավելի քան 6 հազար տարի առաջ հեքիաթներ են պատմվել: Չէ՞ որ շատ հեքիաթներ այս կամ այն ձեւով կրկնվում են մեր մոլորակի շատ ժողովուրդների բանահյուսության մեջ, տեղեկացնում է Informing-ը:

    Այսպես, հետեւելով հեքիաթային պատմություններում առկա տարբեր մանրամասների ի հայտ գալու ժամանակագրությանը` նրանք պարզել են, որ ամենահինը  «Դարբինը եւ Սատանան» հեքիաթն է: Սա պատմություն է դարբնի մասին, որը գործարք է կնքում չար արարածի հետ, փոխարենը ցանկացած նյութ մեկ այլ նյութի միացնելու կարողություն ձեռք բերելով: Իսկ Ջեքի եւ Բակլայի ցողունի մասին հեքիաթն ի հայտ է եկել մոտ հինգ հազար տարի առաջ: 

    Ընդհանուր առմամբ մոտ  275 հեքիաթային պատմություն է ուսումնասիրվել, որոնք խմբավորված են 76 հիմնական հեքիաթներում: Դրանց օգնությամբ բանածագումնաբանական ծառ են ստեղծել, որը թույլ է տալիս պարզել այս կամ այն հեքիաթի ի հայտ գալու մոտավոր ժամանակը:

    Գիտնականների խոսքով, հեքիաթային պատմություններն ուսումնասիրելով` հնարավոր է նաեւ լույս սփռել տարբեր լեզվական ճյուղերի ձեւավորման վրա: Միաժամանակ, համոզված են հետազոտության հեղինակները, հեքիաթներն ազդել են որոշ կրոնական սյուժեների ձեւավորման վրա:

     

    Загрузка...