Վաղվանից եղանակը կփոխվի. ԱԻՆ

    276

    ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ վաղը երեկոյան ցուրտ հոսանքներ են լինելու Հանրապետությունում: Հունվարի 25-ին, 26-ին ձյուն կտեղա Հանրապետության ողջ տարածքում: Ջերմաստիճանն էլ հունվարի 26-ին և 27-ին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով:

    «Հունվարի 24-ի երեկոյան ժամերից ցուրտ օդային հոսանքներ կլինեն և տեղումներ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերում կլինի բուք, մերկասառույց: Ամենացուրտ գիշերը կլինի հունվարի 27-ին` լեռնային շրջաններում մինչեւ -26, իսկ Արարատյան դաշտում եւ Երեւանում` -17 աստիճան»,- ասաց Գ. Սուրենյանը՝ ավելացնելով, որ փենտրվար ամիսը կլինի նորմայից տաք:

    Загрузка...