92-ամյա չինուհին 60 տարի հղի է եղել (լուսանկարներ)

    266
    Չինացի գիտնականներն իսկական շոկ ապրեցին այն բանից հետո, երբ հետազոտեցին իրենց դիմած 92-ամյա Խուանգ Յուիջունին, ով բողոքում էր որովայնի ցավերից: Բժիշկները հայտնաբերեցին, որ ծեր կինը հղի է: Չծնված երեխան շուրջ 60 տարուց ավել եղել է կնոջ արգանդում:
    1948թ.-ին հղի չինուհուն հետազոտած բժիշկներն ասել էին, որ պտուղը մահացել է արգանդում և այն հեռացնելու համար վիրահատություն է հարկավոր: Վիրահատության համար այն ժամանակ 200 դոլար պահանջեցին, և Խուանգը պարզապես հեռացավ, քանի որ այդ ժամանակվա համար 200 դոլարն ահռելի մեծ գումար էր, որը կինը չուներ:
    Բժիշկ-գինեկոլոգ Քսու Քսիանմինգի խոսքերով` նման դեպքերում պտուղը սկսում է փտել և չհեռացնելու դեպքում շատ շուտ հանգեցնում է մահվան: Ըստ բժշկի` իսկական հրաշք է այն, որ կինը դեռ ողջ է և 60 տարի որևէ խնդիր չի ունեցել: