Հունվարի 23-ի աստղագուշակ

    515

    Խոյ

    Հանգստյան առաջին օրը Խոյերը կանցկացնեն տանը: Այս օրերին հնարավոր է էներգիայի ժամանակավոր անկում, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում կարևոր միջոցառումներ ծրագրել: Հարմարավետության և թուլանալու կարիքը կստիպի հրաժարվել ռիսկի և ուշադրության բարձր կենտրոնացման հետ կապված զբաղմունքներից: Գիշերվա մոտ կարող է արթնանալ գործեունության, ստեղծագործության, խաղալու, սուր ապրումների ծարավը:

     

    Ցուլ

    Ցուլերն այս օրը սիրով կանցկացնեն ծանոթ միջավայրում, օրինակ՝ ընտանեկան շրջանակում: Օրը հարմար է խաղաղ կենսակերպի համար: Օգտակար է ներքուստ թուլանալ, ականջ դնել ձեր զգացողություններին: Դա կարող է անհրաժեշտություն դառնալ, եթե փոխվում է ձեր հետաքրքրությունների ոլորտը, ծրագրում եք նոր գործ, սպասում եք հյուրերի կամ կարևոր նորությունների: Առանձին ուշադրություն կարող են պահանջել փոքր երեխաները՝ հատկապես քնից առաջ:

     

    Երկվորյակ

    Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս օգտագործել այս օրերը գործողությունների տեմպը և մտորումների ինտենսիվությունը թուլացնելու համար: Օգտակար է ժամանակավորապես կրճատել շփման շրջանակը՝ սահմանափակելով այն մտերիմ անձանցով: Խորհուրդ է տրվում նաև ժամանակավորապես հրաժարվել ծրագրեր կազմելուց և ոչ պարտադիր գումարային ծախսերից: Մտավոր ծանրաբեռնվածության փոխարեն արժե ակտիվացնել էմոցիոնալ դաշտը:

     

    Խեցգետին

    Խեցգետիններին օգտակար է այս օրն անցկացնել լռության, հանգստի, միայնության մեջ: Եթե միայնությունը ձեզ ճնշում է, ավելի շատ շփվե՛ք մտերիմ անձանց հետ, ում վստահում եք: Այսօր իրավունք ունեք զբաղմունքներ ընտրել ձեր հայեցողությամբ: Եթե ինչ-որ բան ծրագրված է, ավելի լավ է անել առավոտյան. օրվա սկզբում ավելի հեշտ կլինի հայթայթել տեղեկություն, հանդիպել անհրաժեշտ մարդու հետ, ավարտել սկսած գործը: Ինքնազգացողությունը կհայտնի առողջական վիճակի մասին:

     

    Առյուծ

    Առյուծներին օգտակար է զբաղվել ֆիզիկական կամ էմոցիոնալ առողջությամբ: Առաջնայնությունն այսօր ներքին հավասարակշռությանն է. եթե դրա հետ խնդիր չկա, ապա արտաքինում էլ ամեն ինչ հիանալի կլինի: Չարժե փութաջանություն ցուցաբերել զվարճանքներում, տնային աշխատանքում, բուժական գործընթացներում: Այսօր հաճույք կպատճառեն զբաղմունքները, որոնք թույլ են տալիս գործի դնել երևակայությունը, իրական աշխարհից անցնել երևակայականը:

     

    Կույս

    Կույսերին խորհուրդ է տրվում այս օրն անցկացնել մտերիմ մարդկանց միջավայրում: Ակտիվությունն ավելի լավ է զարգացնել առավոտյան: Եթե տնական միջավայրում եք, արժե ավելի հաճախ նկատել դրա դրական կողմերը: Խորհուրդ չի տրվում շտապել ծրագրերի, այդ թվում՝ արձակուրդի, հանգստի, ուղևորության, լուրջ գնումների հարցում: Չարժե շտապել նաև գաղափարներն արտահայտելու, սիրային խոստովանությունների կամ առաջարկությունների գործում:

     

    Կշեռք

    Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս դադարեցնել բոլոր նախաձեռնությունները, ինչպես նաև հրաժարվել համառ փորձերից այնտեղ, որտեղ իրավիճակը լուրջ դիմադրություն է ցուցաբերում: Դադարը կօգնի վերականգնել ուժերը, հասկանալ երևույթների էությունը, նկատել և գնահատել շուրջը կատարվող փոփոխությունները: Այժմ ձեր ուշադրությունը կենտրոնանում է հիմնական ծրագրի այլ կետերի վրա, և կարևոր է շեշտադրություններում չսխալվել:

     

    Կարիճ

    Այսօր Կարիճներին գլխավորապես առաջնորդում է ինտուիցիան: Գործողությունների հիմքում կարող է լինել նաև իներցիան: Աստղերը հուշում են, որ այս օրերին նախկին տեմպն ու թափը պահպանելու փորձերը կարող են քիչ արդյունավետ լինել: Նոր հաղթանակների փոխարեն ավելի օգտակար կլինի զբաղվել արդեն գրաված դիրքերի ամրապնդմամբ: Այս օրը լավ կլինի նվիրել սիրուն, ընտանեկան արժեքներին, հոգևոր կյանքին:

     

    Աղեղնավոր

    Աղեղնավորներին սպասվում է արկածների կամ հոգսերի շղթայի բարեհաջող ավարտ: Հնարավոր է դրական իրադարձություն մոտ շրջապատում, ընտանիքում: Կարող է վերանալ բնակարանին, կուտակումներին, հեղինակությանը սպառնացող վտանգը, գտնվել գաղտնիքի բացահայտման բանալին: Եթե հաջորդ օրերին ծրագրված է հետաքրքիր միջոցառում, արդեն այսօր կարող եք հուզմունք զգալ: Աստղերը խորհուրդ են տալիս վերահսկել զգացմունքները:

     

    Այծեղջյուր

    Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում ապրել երեկվա օրով: Այժմ գլխավոր առաջադրանքը մտքերը և զգացմունքները կարգի բերելն է, որպեսզի ներքին քաոսը չխանգարի առաջ շարժվել: Փոքր-ինչ վերագործարկում կարող է պահանջվել սիրային գործերում, ֆինանսական ոլորտում, սեփական արտաքինի և սովորությունների նկատմամբ հայացքներում: Լավագույն օրը չէ ակտիվ շփման, գնումների նախաձեռնությունների համար: Դժվար թե արդյունք տա շփումը վերսկսելու փորձը:

     

    Ջրհոս

    Ջրհոսներին ավելի լավ է սահամանփակվել հեշտ գործերով, օրինակ՝ տնային առօրյայով: Ինքնազգացողության համար օգտակար են լավ քունը և հանգիստ, դրական էմոցիոնալ ֆոնը: Պատահական վատառողջություններն արժե փորձել վերացնել ավանդական ժողովրդական միջոցներով: Հոգևոր ներդաշնակությանը կնպաստի ընտանի կենդանիների հետ շփումը: Օրվա վերջում կարող եք հրավիրվել գիշերային ակումբ, ժամադրության կամ անսովոր ակցիայի:

     

    Ձկներ

    Այսօրվա իրադարձությունները գունավորված են զգացմունքայնորեն, ինչը շատ Ձկների համար իսկական պարգև է: Ձեզ անհրաժեշտ հոգևոր սնունդից բացի՝ իրավիճակը դեպի լավը փոխելուն կարող է օգնել երջանիկ պատահականությունը, հանկարծակի լուսավորումը, իրագործված հին ցանկությունը: Հնարավոր է, որ ձեզ հետաքրքրող մարդկանց կողմից արժանանաք ուշադրության, գովասանքի, խոստման: Եթե այդ ամենն արդեն տեղի է ունեցել, մինչև օրվա վերջ գերազանց տրամադրություն կունենաք:

    Загрузка...