Խոսքից` գործ. ՏԿԱԻՆ-ը հրավիրում է լուսաբանելու

    328

    Խոսքից` գործ. գնահատվում են
    ՀՀ աղետների կառավարման կարողությունները

    Հունվարի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը, Համաշխարհային բանկը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԱՌՆԱՊ-ի շրջանակներում, կազմակերպում են աղետների ռիսկի կառավարման կարողությունների գնահատման թեմայով աշխատաժողով:

    Միջոցառումը կմեկնարկի հունվարի 26-ին, ժամը 10.00-ին Երևանի «Էրեբունի պլազա» հյուրանոցում (9-րդ հարկ):

    Աշխատաժողովին կներկայացվի Սենդայի Գործողությունների ծրագիրը: 2015 թ. մարտին Ճապոնիայի Սենդայ քաղաքում հավաքված մոտ 7000 մարդ (աշխարհի 187 երկիր, 25 պետության ղեկավար, նախագահ և վարչապետ, 100 նախարար, 49 միջկառավարական կազմակերպության, 236 հասարակական և մոտ 300 մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, 200 լրատվամիջոց և 900 հավատարմագրված լրագրող) ընդունել են հետագա 15 տարվա` 2015-2030թթ. աղետների ռիսկի նվազեցման Սենդայի Գործողությունների Ծրագիրը (ՍԳԾ):

    Նպատակն է ներդնել աղետների ռիսկի կառավարումը զարգացման ոլորտի բոլոր մակարդակներում` ակնկալելով ունենալ աղետների ռիսկի և կյանքի, ապրուստի և առողջության, ինչպես նաև մարդկանց, ձեռնարկությունների, համայնքների և պետությունների տնտեսական, ֆիզիկական, սոցիալական, մշակութային և բնապահպանական կորուստների էական նվազում:

    ՍԳԾ լույսի ներքո մեր հանրապետության տարբեր նախարարություն-գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման նպատակով կսկսեն համակարգի կարողությունների գնահատման և վերլուծության համապարփակ գործընթաց` հստակեցնելով, թե`

    – որտե՞ղ ենք մենք հիմա գտնվում.
    – ո՞րն է մեր տեսլականը.
    – որոնք են միջազգային զարգացումները.
    – ինչպիսի՞ն ենք մենք տեսնում մեր տեսլականին հասնելու և Սենդայի ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհներն ու միջոցները:

    Загрузка...