Ինչպես փրկել հեռախոսը, եթե այն ընկել է ջրի մեջ

    370

    Հեռախոսները հաճախ են ջրի մեջ գցում։ Դա զարմանալի չէ, քանի որ մենք մեր հեռախոսները տանում ենք ամեն տեղ, օրինակ՝ ծովափ, բաղնիք, զուգարան, շփվում ենք հեռախոսով անգամ խոհանոցում ինչ-որ բան պատրաստելիս։ Ըստ հետազոտության, հեռախոսը ջրի մեջ գցելը դրանք վերանորոգման տանելու ամենատարածված պատճառն է։ Չնայած շատ դեպքերում ճիշտ կողմնորոշվելու դեպքում կարելի է խուսափել հեռախոսի փչանալուց։

    1. Իհարկե երբ հեռախոսը ընկնում է ջուրը, այն պետք է միանգամից հանել այնտեղից։ Ինչքան շատ ժամանակ հեռախոսը մնա ջրի մեջ, այնքան ավելի վատ։ Անգամ եթե զուգարանի մեջ եք գցել, խնդիր չէ, Դուք ուղղակի ստիպված կլինեք Ձեր ձեռքերը լվանալ։

    2. Ջրից հանելուց հետո չի կարելի միանգամից միացնել այն, քանի որ խնդիրներ կարող են աշխատանքի մեջ առաջանալ։ Առաջին բանը ինչ պետք է անել, դա հանել կափարիչը, այնուհետև քարտը, իսկ հետո բոլոր այս մասերը դնել չոր սրբիչի վրա։ Այնուհետև լավ չորացրեք դրանք, որպեսզի ջրի հետք չմնա և թողեք, որ չորանա։ Եթե չեք կարող հանել նշված մասերը, ապա ուղղակի դրեք այնպես, որ կոճակները ներքևում լինեն։

    3. Հեռախոսի չորացումը ավելի էֆեկտիվ կդարձնի էթիլային սպիրտի լուծույթը. Այն արագացնում է ջրի գոլորշիացումը։ Խորհուրդ է տրվում նաև հեռախոսը դնել բրնձի մեջ։ Ոչ մի դեպքում չի կարելի չորացնել ֆենով կամ այլ տաքացուցիչ սարքերով։

    4. Եթե անգամ դուք վստահ եք, որ կարողացել եք հեռացնել ջուրը հեռախոսի բոլոր մասերից, միևնույն է դեռ շուտ է միացնել հեռախոսը։ Սարքը պետք է լավ չորանա, բայց ոչ թե ժամ, կամ ժամ և կես, այլ գոնե 24 ժամ։ Անգամ մնացած մեկ կաթիլը կարող է փչացման պատճառ դառնալ. Պետք չէ փորձել արագացնել ընթացքը շարժելով կամ թեքելով հեռախոսը, լավ կլինի, եթե չորանալու ընթացքում ոչ ոք ձեռք չտա հեռախոսին։

    5. Հետո եթե նկատեք, որ ամենինչ նորմալ և ոչ մի տեղ խոնավություն չնկատեք, ապա կարող եք միացնել այն։
    Եթե հեռախոսը չաշխատի սովորական կերպով, այլ միանա միայն հոսանքին միացնելու ժամանակ, ապա դուք ուղղակի մարտկոցը պետք է փոխեք։

    Աղբյուր՝ Past.am

    Загрузка...