Հայաստան և աշխարհ. ինչպես են փոփոխվել գները (ֆոտո)

    446

    2015  թվականին նախորդ տարվա համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 3,7%-ով. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) ներկայացրել է «Սպառողական գների ինդեքսը (գները) Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի հունվար-դեկտեմբերին»հրապարակումը։ Սա նշանակում է, որ   մեկ տարում հայաստանցու կյանքը 3,7%-ով թանկացել է։

    Վիճծառայությունը սպառողական գների վերլուծությունը ներկայացնում է  սպառողական գների ինդեքսի զամբյուղում ներառված 470 ապրանք-ծառայությունների գների հիման վրա (այդ զաբյուղին կանդրադառնանք առանձին հոդվածով)։

    Այսպիսով, ըստ տվյալների՝ 2015-ին Հայաստանում պարենային ապրանքները թանկացել են  3%-ով, ոչ պարենայինները՝ 5,6%-ով, իսկ  ծառայությունների սակագները՝ 3%-ով։

    ԱՎԾ-ն ներկայացնում  է նաև սպառողական գների ինդեքսն՝ ըստ հանրապետության   11 քաղաքների, ներառյալ՝ Երևանը։ Պարզվում է, որ 2015-ին, նախորդ տարվա համեմատ, սպառողական գների ամենամեծ աճն արձանագրվել է Գավառում՝ 4,8% աճ, որին հաջորդում են Իջևանը (4,6%), Արտաշատը՝ (4,4%), Գյումրին (4,1%), Վաղարշապատը (3,9%),  Աշտարակը,  (3,8%), Կապանն (3,8%) ու Վանաձորը (3,8%), Երևանը (3,6%), Հրազդանը (3,1%), իսկ ամենացածր գնաճն արձանագրվել է Եղեգնաձորում (2,8%):

    Այս ամենից, հարկ ենք համարում առանձնացնել պարենային ապրանքների գները՝ հաշվի առնելով, որ գնողունակության ցածր պայմաններում մարդիկ հաճախ առաջին հերթին պարենային ապրանքներն են գնում, հետո նոր գումար տրամադրում ոչ պարենայիններին։ Մասնավորապես, հացամթերքը մեկ տարում թանկացել է 6,2%-ով, մսամթերքը՝ 3,1%-ով, կաթնամթերքը՝ 5%-ով,  միրգը՝ 4,3%-ով, շաքարավազը՝ 1,8%-ով, սուրճը, թեյն ու կակաոն՝ 12,5%-ով, հրուշակեղենը՝ 14,7%-ով, ոչ ոգելիչ խմիչքը՝ 3,8%-ով,  ոգելից խմիչքը՝ 1,1%-ով, ծխախոտն էլ՝ 1,6%-ով։ Իսկ ձկնամթերքն էժանացել է 10,5%-ով, ձուն՝ 5,6%-ով, կենդանական և բուսական յուղը՝ 1,5%-ով, բանջարեղենը՝ 5,4%-ով։

    Գաղտնիք չէ, որ Հայաստանում վաճառվող սննդամթերքի մեծ մասը ներկրվում է։ Հետևաբար, պարզ տրամաբանություն է՝ երբ աշխարհում սննդամթերի գները նվազում են, դա պետք է ազդի հայաստանյան գների վրա։ Բայց այս տրամաբանությունը Հայաստանում հաճախ չի գործում։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ, անգլ. FAO)  հունվար սկզբին հրապարակեց «Պարենի համաշխարհային գների ինդեքսը» զեկույցը, որից պարզ է դառնում,  որ աշխարհում առատ պահուստները և տնտեսական դանդաղ աճի տեմպերը շարունակում են  նպաստել պարենի համաշխարհային գնանկմանը։   ՊԿԳ-ի զեկույցը փաստում է, որ 2015-ին պարենային հիմնական ապրանքատեսակների գները 2014-ի համեմատ նվազել են 19,1%-ով, քանի որ համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը  նաև ազդել է մետաղների և էներգետիկիրների գնանկմանը։

    Մասնավորապես, 2015-ին նախորդ տարվա համեմատ բուսական յուղի համաշխարհային միջին գները նվազել են 19%-ով, շաքարավազինը՝ 21%-ով, հացատիկինը՝ 15,4%-ով, կաթնամթերքինը՝ 28,5%-ով, մսամթերքինը՝ 15,1%-ով։

    Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

    Загрузка...