Մեկին փորձել են այրել, մյուսին՝ վաճառել. այս հաշմանդամություն ունեցող երեխաներին լքել են ծննդյան առաջին օրն ու այլևս չեն հիշել (տեսանյութ)

    462

    norlur.am-ը գրում է.

    Մեկին փորձել են խոտերի մեջ այրել, մյուսին մեկ շիշ օղիով վաճառելու մտադրություն են ունեցել, իսկ մեծամասնությանը հենց հիվանդանոցում են լքել ու հեռացել: Տարբեր ձևորով, բայց նույն պատճառով 109 հաշմանդամություն ունեցող երեխա հայտնվել է Մարի Իզմիրլյանի անվան, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված մանկատանը: 109 երեխայից, ընդամենը 5 երեխա է տեսնում կամ գոնե հեռախոսով լսում իր ծնողներին: Երկուսի ծնողները տարին մեկ, երեքինը՝ տարին մի քանի անգամ հետաքրքրվում են իրենց զավակների որպիսությամբ: Այս հարկի տակ ապրող բոլոր երեխաները որդեգրման ենթակա են. նրանց ծնողները հրաժարվել են երեխաներից: 1715-ամյա աշխարհում առաջին քրիստոնյա երկրում՝ Հայաստանում  ընդամենը երեք ընտանիք կա, որոնք որդեգրել են հաշմանդամություն ունեցող երեխաների: ՀՀ արդարադատության նախարարության  քաղաքացիական կացության  ակտերի գրանցման գործակալության տվյալներով՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներ գրեթե չեն որդեգրվում: Մինչդեռ, 2015թ. Հայաստանից արտասահմանում որդեգրվել է 55 թեթև ու ծանր հատուկ կարիքներ ունեցող երեխա։ Հայաստանում ոչ մի որդեգրում չի գրանցվել: 

     

     

     

     

     

    Загрузка...