Նռան 10 օգտակար հատկությունները

    607

    Ձեզ ենք ներկայացնում նռան օգտատակար հատկությունները:

    1. Նուռն ակտիվացնում է հորմոնները

    Նռան մեջ պարունակվող յուղերը վերականգնում են օրգանիզմի հորմոնալ բալանսը: Այն օգտակար է գլխացավերի ժամանակ:

    2. Բնական ինսուլին

    Նուռը ոչ միայն չի վնասում դիաբետիկներին, այլ նաև օգտակար է նրանց: Օրական 4 անգամ կես գդալ նռան հյութ ըմպելը կնպաստի շաքարի նվազմանը արյան մեջ:

    3. Բարձրացնում է հեմոգլոբինը

    Նուռը հին ժամանակներից հայտնի է, որպես անեմիայի դեմ պայքարի միջոց: Անեմիա ունեցող մարդկանց բավարար է օրական 3 անգամ կես բաժակ նռան հյութ խմել:

    4. Դեզինֆեկցիա է անում բերանը և կոկորդը

    Անգինայի ու ֆարինգիտի ժամանակ կարելի է բերանը ողողել նռան հյութով ու նռան կեղևի  հեղուկը խմել:

    5. Իջեցնում է ճնշումը

    Նռան հատիկները իսկական դեղ են հիպերտոնիկների համար, քանի որ իջեցնում են անոթային ճնշումը: Իսկ նռան հատիկներից պատրաստված թեյը հանգստացնում է նյարդային համակարգը ու հանգիստ քուն պարգևում:

    6. Հանդիսանում է լավ կոսմետիկական միջոց

    Նռան կեղևից պատրաստված դիմակը հիանալի միջոց է նրանց համար, ով երեսի յուղոտ մաշկ ունի:

    7. Հանում է բորբոքումը

    Նռան կեղևից պատրաստված հեղուկը շատ օգտակար է բորբոքային հիվանդությունների դեմ:

    8. Հեռացնում է ռադիացիան

    Նռան հյութը հիանալի է նրանց համար, ովքեր աշխատում են ռադիոակտիվ նյութերի հետ կամ ապրում են բարձր ռադիացիայով գոտում:

    9. Հակաճճվային դեղ

    Նռան կեղևը ալկալոիդ պելտերին է պարունակում, որը հակաճճվային ուժեղ հատկություններ ունի:

    10. Միջոց փորլուծության դեմ

    Նռան հատիկները և կեղևը  օգտակար են փորլուծության ժամանակ:

    Աղբյուր՝ Life.panorama.am

    Загрузка...