«Իրավունք». «Քունս գիշերները չի տանում». Մելիք Մանուկյան

    908

    «Իրավունք» թերթը գրում է.

    «Օրերս լրատվամիջոցներն անդրադարձել էին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն) քաղաքացի Արտուշ Պետրոսյանի հետ ֆինանսական  խնդիրներ ունի: Վերջինս պատգամավորից դատական կարգով պահանջում է 100. 000 դոլար եւ 94 մլն 523 հազար դրամ: «Նման բան չկա: Փառք տանք Աստծուն, որ գոնե մեկ միլիոն չի պահանջում»,- մեզ հետ զրույցում այդ լուրերը հերքեց ԲՀԿ-ականը, այնուհետեւ իր կոլորիտին համապատասխան ավելացրեց. «Ոչ աշխատանքային օրով խորհուրդ կտամ էթաս մի տեղ սուրճ խմես»:

    Պարոն Մանուկյան, ՀՅԴ-ն, հավանաբար, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի…

    Ես ուրախ եմ դրա համար: Կոալիցիան մեծ օգուտ կտա: Ընթացքում կերեւա: Հույսը վերջում  չպետք է կորցնել: Խորհուրդ կտամ՝ դու էլ հույս կապես:

    Չե՞ք մտահոգվում, որ ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ չի արվել:

    (Ծիծաղում է-խմբ): Գիշերներն էլ քունս չի տանում, այ ցավդ տանեմ:

    Իսկ եթե ավելի լուրջ՝ որպես ԲՀԿ պատգամավոր՝ չէի՞ք ցանկանա կոալիցիայի կազմում նաեւ ԲՀԿ-ին տեսնեն:

    Իսկ ինչի՞ չէի ցանկանա, թող լինի:

    Հաջորդ խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք:

    (Դարձյալ ծիծաղում է-խմբ): Ինչ էլ հետաքրքիր հարց տվեցիք: Դեռ մեր մոտ նախընտրական շրջանը չի սկսվել: Կսկսվի՝ կտեսնենք:

    Այսինքն՝ ցանկություն կա՞ օրենսդիր մարմնում նորից լինելու:

    Այո:

    Դարձյալ ԲՀԿ-ի ցուցակո՞վ:

    Այո:

    Մինչեւ սահմանադրական հանրաքվեն, լուրեր էին շրջանառվում, թե ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ, որ հաջորդ խորհրդարանում բիզնեսով զբաղվող պատգամավորներ չլինեն:

    Ես չգիտեմ՝ նրանք ինչ են ասում: Թող գա ժամանակը, մի բան կանենք, կմտածենք»:

    Загрузка...