Էրդողանը քննադատել է Ռուսաստանի գործողությունները

    553

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում:

    Այս մասին Էրդողանը Հարավային Ամերիկա կատարած այցի ընթացքում զրուցել է թուրքական «Միլլիեթ» պարբերականի լրագրողի հետ:

    Խոսելով տարածաշրջանային սպառնալիքների մասին` Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սիրիայում ռուսական կողմի գործողություններին` ասելով. «Ցավոք, այս պահին Ռուսաստանն այս հարցում ոչ մի բան չի հաշվարկում: Ռուսաստանին հարիր չէ: Մենք ճիշտ չենք համարում ռուսական կողմի այն մոտեցումը, թե «Ինձ Սիրիան է կանչել, դրա համար էլ այստեղ եմ»: Պետք է դիտարկել` արդյոք այդ հրավերն օրինական է, թե ոչ»:

    Էրդողանն անդրադարձել է նաև ռուսական ինքնաթիռի կողմից թուրքական սահմանը հատելու խնդրին: «Մենք այս պահին համբերատար ենք: Ես պարոն Պուտինի հետ կապված արտաքին գործերի նախարարությանը հանձնարարական եմ տվել: Ասել եմ, որ կարող ենք այս հարցերը քննարկել: Սակայն դեռևս որևէ պատասխան չենք ստացել»,- նշել է Թուրքիայի նախագահը:

    Աղբյուր՝ Hayeli.am

    Загрузка...