Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում

    131

    Փետրվարի 3-ին, ժամը 03.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Հրշեջ-փրկարարներն արգելաափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 19 LO 223 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):