Ուշադրություն. ՀՀ տարածքում մի շարք փակ ավտոճանապարհներ կան

    493

    ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

    Փակ են Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս-Ուրասար-Կաթնաղբյուր, ինչպես նաև Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Մեծ Պառնի գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները:

    Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները:

    Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

    ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

    ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

    Загрузка...