Հայ «օրենքով գող» Ռուբեն Սարգսյան՝ «Պրոֆեսոր»

    954

    1980 թթ.-ի Մոսկվայի ամենաազդեցիկ քրեական հեղինակություններից մեկը ծնունդով Հայաստանի Շիրակի մարզից Ռուբեն Սարգսյանն էր, ով գողական աշխարհում հայտնի էր «Պրոֆեսոր» մականունով:

    Ռուբիկ «Պրոֆեսորին» քրեական աշխարհում այդ մականունը տրվել էր վերջինս բարձր մտավոր կարողությունների համար: Բացի այդ, Ռուբիկը իր կյանքում զբաղվում էր ոչ թե բռնություններով, այլ նախընտրում էր խաբեությունը՝ որպես մեթոդ:

    Սարգսյանին շատերը ճանաչում էին որպես «Սպարտակ» սպորտային ընկերության շախմատային մարզիչ:

    Ռուբիկ-«Պրոֆեսորի» կենսագրության հետաքրքրիր դրվագներից մեկն այն է, որ նա Յապոնչիկից հետո եղել է Կալինա Նիկիֆորովայի 2-րդ ամուսինը:

    «Պրոֆեսորը» կազմակերպել էր Նիկիֆորովայի հուղարկավորման արարողությունը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

    Վերջին հրաժեշտը տալու համար Երևան էին ժամանել «օրենքով գող» Լևա Մխիթարովը, Ռաֆայել Բաղդասրյանը` «Սվո» Ռաֆ, ինչպես նաև՝ քրեական հեղինակություն Ալիմժան Տոխտախունովը` «Տայվանչիկ» մականունով:

    Նշվում է, որ Սարգսյանը ապրում էր հանգիստ կյանքով՝ Մոսկվայի Լեֆորտովյան պուրակի հարևանությամբ:

    2000 թ.-ին «Պրոֆեսորին» ձերբակալում են «Նոյ» ռեստորանում. ռուս իրավապահները նրա մոտ հայտնաբերում են հերոին:

    2011 թ.-ի հունվարի 21-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո 68 տարեկանում «Պրոֆեսորը» մահանում է:

    Загрузка...