Ուշադրություն. Ո՞ր ավտոճանապարհներն են փակ կամ դժվարանցանելի

    139

    ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

    Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

    Դժվարանցանելի են Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

    Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

    ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

    ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: