Ալեքսանյան՝ բա-րե-րար. պայթեցված խանութի սեփականատերը փոշմանել է

    367

    Armtimes.com-ը գրում է.

    Հունվարի 19-ին Մալաթիայում պայթեցրած խանութի սեփականատեր Սուսաննա Հովեյանը մտաքափոխվել է: Նա համոզվել է, որ ՀՀ ազգային ժողովի պատագամավոր Սամվել Ալեքսանյանը խանութի պայթեցման հետ որեւէ կապ չունի: Սուսաննա Հովեյանի խոսքով՝ Սամվել Ալեքսանյանն անում է ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար: Ստորեւ ներկայացնում ենք խանութի սեփականատիրոջ հետ մեր զրույցը:

    -Տիկին Սուսաննա, ի՞նչ նորություն կա ձեր խանութը պայթեցնելու գործից:

    -Մենք (Ինքն ու ամուսինը,-հեղ.) հարցաքննվել ենք հարուցված քրեական գործի շրջանակներում: Գործն ընթացքի մեջ է, պարզապես ես նախկինում, որ շեշտել եմ Սամվել Ալեքսանյանի անունը, հիմա իր վրայից ես կասկածը հանում եմ, որովհետեւ ուրիշին եմ կասկածում:

    -Ո՞ւմ՝ ուրիշին, անուն, ազգանուն կհրապարկե՞ք:

    -Դե, հիմա կոնկրետ ես չեմ կարող ասել, ում որ կասկածում եմ, ոչ ոքի հետ կապ չունի, երբ որ հստակ բան կիմանամ, ձեզ կասեմ:

    -Ինչպե՞ս համոզվեցիք, որ Սամվել Ալեքսանյանը կապ չունի ձեր խանութը պայթեցնելու հետ:

    -Որովհետեւ Ալեքսանյանն էլ իր համատեղ ուժերով ուզում է, որ գործը բացահայտվի:

    -Այսինքն, իր հետ խոսե՞լ եք, նա է ասե՞լ:

    -Այո: Գիտեք, նենց դեպք էր, որ տաք գլխով… հետո սառը ուղեղով դատեցի, որ կան մարդիկ, որ կարող էին իրենք լինել, իսկ հիմա անուն չեմ կարող ասել:

    -Նախաքննական մարմնին հայտնե՞լ եք, որ Ալեքսանյանը կապ չունի:

    -Այո, հայտնել եմ: Ես Ալեքսանյանի վրա ոչ մի բողոք, կամ կասկած անգամ չունեմ:

    -Դեպքից հետո եք խոսե՞լ Սամվել Ալեքսանյանի հետ:

    -Իր անունը կարող եք հանել:

    -Ես հարցնում եմ՝ ե՞րբ եք խոսել եւ ինչպե՞ս համոզվեցիք, որ Սամվել Ալեքսանյանը կապ չունի այս դեպքի հետ:

    -Ես իր հետ չեմ խոսել, արդեն ասեցի, որ ուրիշին եմ կասկածում, իսկ էդ ուրիշը հաստատ իրա հետ կապ չունի: Ես տեղյակ եմ, որ ինքն ամեն ինչ անում է, որ բացահայտվի այս գործը:

    -Սկզբում նշեցիք, որ խոսել եք:

    -Չէ, ես չեմ խոսել:

    -Այդ դեպքում, ո՞վ է խոսել, ձեր ամուսի՞նը:

    -Ես ինչ ասում եմ, դա գրեք, եթե հիմնավորված հետո բան կունենամ ասելու, լրացուցիչ ձեզ կտեղեկացնեմ, դուք կհրապարակեք:

    -Տիկին Սուսաննա, ձեզ վախեցրե՞լ են:

    -Չէ, չէ ինձ չեն վախեցրել, ես չեմ վախենում, հետո Ալեքսանյանը տղամարդ է, ես՝ կին, ես իր հետ ոչ հանդիպել եմ, ոչ էլ, որ ինձ վախեցնի: Եթե վախենայի, առաջին օրն էլ իր անունը չէի տա:

    -Իսկ տեղյա՞կ եք, Ալեքսանյանն այս գործի շրջանակներում  հարցաքննվե՞լ է:

    -Չգիտեմ:

    Շարունակություն՝ Armtimes.com

    Загрузка...