«Լուսավորված եմ, անվտանգ եմ»

    290

    «Լուսատիտիկ» ընկերությունը «Լուսավորված եմ, անվտանգ եմ » նախաձեռնության շրջանակում ներկայացնում է հետիոտների համար նախատեսված՝ լույս անդրադարձնող պարագաների հավաքածու: Լույս անդրադարձնող պարագաների կիրառումը աշխարհի տարբեր երկրներում ընդունված է և տարածված,մեր տարածաշրջանում ևս Ռուսաստանում և Բելոռուսիայում օրենքով կարգավորված է: Անվտանգության տեսանկյունից այս պարագաների կիրառումը շատ կարևոր նշանակություն ունի, քանզի հնարավոր կլինի այսպիսով կանխել հնարավոր պատահարները:Պարագաների կիրառումը բազմազան է,կարող ենք փակցնել հագուստին,ձեռքին,ոտքին կամ պայուսակին: «Լուսատիտիկ» ընկերության տնօրեն Զորիկ Հանիսյանի մոտ նման մտահաղացում է առաջացել այն ժամանակ,երբ նա շատ դժվարությամբ ոչ բավարար լուսավորվածության պատճառով կարողացել է խուսափել հնարավոր վրաերթից: «Ըստ վիճակագրության՝ լուսարձակողներ կրելու դեպքում հետիոտների շրջանում մոտ 65 տոկոսով կրճատվում է զոհերի թիվը:Եվրոպական շատ երկրներում դրանց կիրառումը ընդունված է,որոշ երկրներում նաև պարտադիր է: Եթե յուրաքանչյուրս գիտակցենք այս հարցի լրջությունը,ապա շատ դեպքերում հնարավոր կլինի խուսափել վրաերթից:»

    8

    7

    6

    5

    4

    3

    2

    1

    Загрузка...