Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

    407

    Փետրվարի 9-ին, ժամը 05.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ գազալցակայանի մոտակայքում, «ՎԱԶ-2112» մակնիշի 23 ՕՕ 954 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Կ.-ի ավտոմեքենան (1 ուղևոր): 

    Загрузка...