Պատրաստ եմ թողնել պաշտոնները, որոնց նշանակվել եմ քաղաքական գործընթացներով պայմանավորված. Աշոտյան

    126

    Չի բացառվում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին, որ կարող է մասամբ ճիշտ գուշակություններ անել իմ աշխատանքային գործունեության հետ կապված: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե լուրեր են պտտվում, որ որոշումն արդեն կա. կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը տրվելու է ՀՅԴ-ին, այսպես արձագանքեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

    «Չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին, որ վերջապես ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

    Նախարարն ընդգծեց, որ ինքը միշտ էլ պատրաստ է թողնել այն պաշտոնները, որոնց նշանակվել է քաղաքական գործընթացներով պայմանավորված:

    Նշենք, որ մեր տեղեկություններով, այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստից հետո արդեն կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծման մասին: Ըստ տեղեկությունների՝ Արմեն Աշոտյանին կփոխարինի ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը, Կարեն Ճշմարիտյանին՝ Արծվիկ Մինասյանին:

    news.am