Մարկ Տվենը` հայ կանանց մասին

    315

    … Հայերի տները մեծ են, մաքուր և ընդարձակ, հատակները պատած սև ու սպիտակ մարմարե սալիկներով, տներից շատերում կան ներքին բակեր’ հրաշալի ծաղկանոցներով և արևին կայծկլտացող շատրվաններով: Լայն դաշտը տանում է դեպի շքամուտք, ուր և կանայք անց են կացնում գրեթե ամբողջ օրը: Ցերեկվա շոգը կտրվելուն պես նրանք զուգվում են իրենց ամենալավ զգեստներով և բակ դուրս գալիս: Բոլորն էլ լավիկն են, մաքուր, կոկիկ, այնպիսի տեսք ունեն, ասես հենց նոր են հանել տուփերից:

     Երիտասարդ կանանցից ոմանք, նույնիսկ կասեի’ շատերը, զարմանալի գեղեցիկ են: Որպես կանոն նրանք փոքր-ինչ ավելի գեղեցիկ են, քան ամերիկուհիները (թող ներվի այս հակահայրենասիրական գովասանքը): Նրանք շատ մարդամոտ են, ժպիտին պատասխանում են ժպիտով, բարևին’ բարևով, և եթե նրանց խոսեցնում են, հաճույքով բլբլացնում են: Եվ ոչ մի պաշտոնապես ներկայացնելու արարողության կարիքը չկա: Շատ հեշտ է և հաճելի դռան մոտ զրույցի բռնվելը սիրունիկ հայուհու հետ, որին առաջին անգամ ես տեսնում:

     Դա ես գիտեմ իմ սեփական փորձից: Ես միայն անգլերեն եմ խոսում, մինչդեռ իմ զրուցակից կինը բացատրվում է կամ հունարենով, կամ էլ չգիտեմ ինչ բարբառով, բայց դա մեզ բոլորովին չէր խանգարում: Ես համոզվեցի, որ եթե նման դեպքում մարդիկ իրար չեն հասկանում, մեծ դժբախտություն չէ…

    ՄԱՐԿ ՏՎԵՆ

    Загрузка...