Պահպանե՛ք առողջությունը` վարելով առողջ ապրելակերպ

    199

    Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը նպաստում են վարքագծային գործոնները: Այդ հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ` պահպանելով հետևյալ կանոնները.

    1. Մի՛ չարաշահեք ալկոհոլը: Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորգոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը:

    2. Հրաժարվե՛ք ծխախոտից և խուսափեք դրա ծխից` ծխախոտի ծուխը նույնքան վտանգավոր է, ինչպես ծխախոտի օգտագործումը, որը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից է:

    3. Պահպանե՛ք առողջ սնուցման կանոնները`

    1) օգտագործեք օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն,
    2) խուսափեք ճարպոտ մսով սնունդ պատրաստելուց,
    3) մսամթերք օգտագործելիս նախընտրությունը տվեք թռչնամսին և ձկնամսին,
    4) օգտագործեք ոչ շատ յուղոտ կաթ և կաթնամթերք,
    5) սննդում սահմանափակեք ճարպերի, աղի, շաքարի օգտագործումը:

    4. Պահպանեք ֆիզիկական ակտիվ կենսակերպ` օրական 30 րոպե և ավելի քայլեք, զբաղվեք սպորտով և ֆիզիկական վարժություններով: