«Ժամանակ».ՀՅԴ վերնախավը կիսվել է երկու մասի

    475

    «Ժամանակ» թերթը գրում է. «Սպասվում է, որ այսօր իշխանության եւ ՀՅԴ-ի միջեւ պետք է ստորագրվի համագործակցության մասին համաձայնագիրը, որով ՀՅԴ-ն պետք է ստանձնի որոշ ոլորտների եւ մարզերի պատասխանատվությունը, ինչը նշանակում է, որ ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ պետք է նշանակվեն նախարարներ, իսկ որոշները՝ մարզպետներ:

    Մեր տեղեկություններով՝ մինչեւ երեկ ուշ գիշեր ՀՅԴ-ում քննարկումները ՀՅԴ թեկնածուների շուրջ շարունակվել են, եւ կրքերը այնքան են թեժացել, որ ինչ-որ պահի ՀՅԴ ներկայացուցիչները զանգել են նախագահական նստավայր եւ բացատրել, որ ներքին անհամաձայնության պատճառով ՀՅԴ-ի համագործակցությունը իշխանության հետ կարող է չկայանալ:

    ՀՅԴ վերնախավը կիսվել է երկու մասի, եւ կողմերից յուրաքանչյուրը ունի իր շահերն ու հետաքրքրությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցող Հրանտ Մարգարյանը համարում է, որ ինքը արդեն համաձայնեցրել է ՀՅԴ նախարարական թեկնածուների հարցը՝ ի դեմս Արծվիկ Մինասյանի, Դավիթ Լոքյանի եւ Լեւոն Մկրտչյանի: Բայց ՀՅԴ մյուս թեւը, որը ոչ պակաս ազդեցիկ է՝ ի դեմս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի եւ Լիլիթ Գալստյանի, համարում են, որ Դավիթ Լոքյանի եւ Լեւոն Մկրտչյանի թեկնածությունները անընդունելի են:

    Загрузка...