«ՀԺ». Այսօր Հայաստան է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

    429

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է.

    «Մեր տեղեկություններով, այսօր Հայաստան Է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բուժման նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել հունվարի 12-ին։ Տեր-Պետրոսյանի մոտ հայտնաբերվել էր աղիքային քաղցկեղ։

    Առաջին նախագահը, հիշեցնենք, վիրահատության էր ենթարկվել Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում։ Հետվիրահատական ստուգումից հետո բժիշկները վստահեցրել էին, որ նրա կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Загрузка...