Բաքվի կենտրոնում աբորտից հետո սաղմեր են նետել փողոց

    181

    Բաքվի կենտրոնական Նասիմի շրջանի Ազադլըգ պողոտայի եւ Հասան Ալիեւի փողոցի խաչմերուկում մարդկային երկու սաղմ է հայտնաբերվել:

    Միջադեպի ականատեսը 1news.az կայքին հայտնել է, որ սաղմերը հայտնաբերվել են փողոցի երթեւեկելի մասում գտնվող աղբանի մոտ: Ականատեսը, որը ներկայացել է որպես բժիշկ, նշել է, որ սաղմերը աբորտից հետո են` 10-15 սմ երկարությամբ, ինչը համապատասխանում է 2-3 ամսվա հղիությանը: Նա կայքին ուղարկել է սաղմերի լուսանկարներն ու տեսագրությունը, որոնք հաստատում են իր խոսքը:

    Նրա խոսքով` հնարավոր է` աղբամանում սաղմերի հայտնվելը մոտակա բժշկական կենտրոնի կողմից անփույթ օգտահանության արդյունք է: 

    «Չի բացառվում, որ դա ապօրինի աբորտի զոհեր են», -ասել է նա:

    Ըստ կանոնների`  աբորտների նաեւ վիժումների արդյունքում բժշկական կենսաբանական թափոնները օգտահանվում են հատուկ նշանակության վայրերում թաղելու կամ հիվանդանոցներին կից դիակիզարաններում դիակիզման միջոցով:

     

    orer.am