Հայաստանը պետք է ձևավորի հակաթուրքական կոալիցիա

    383

    Թուրքիայի օդուժն Էգեյան ծովում ներխուժել է Հունաստանի օդային տարածք և հունական ռազմաօդային ուժերի օդ բարձրանալուց հետո միայն լքել է Հունաստանի օդային տարածքը: Այս դեպքն առաջինը չէ՝թուրքերը հաճախ են դիմում սադրանքների Հունաստանի նկատմամբ և փորձում կասկածի տակ դնել ստատուս-քվոն թուրք-հունական սահմանի այդ հատվածում: 
    Թուրքիան խնդիրներ ունի Հունաստանի հետ՝պատմական ծանր ժառանգությունը՝հույների ջարդերը, Պոնտոսի հույների ցեղասպանությունը, թուրք-հունական պատերազմները, Կիպրոսի օկուպացիան թուրքական զինուժի կողմից և այլ հարցեր, ինչը ստեղծում է լավ նախադրյալներ հայ-հունական հարաբերությունների ամրապնդման համար: Թուրքիան շարունակում է շրջափակել ՀՀ-ը, աջակցում է Ադրբեջանին, իրականացնում է էներգետիկ-տրանսպորտային բազմաթիվ նախագծեր, որոնք շրջանցում են Հայաստանը՝դրանք ՀՀ-ին ճնշելու և օղակի մեջ պահելու քաղաքականության շարունակությունն են: 
    Դրան հակազդելու համար ՀՀ-ը պետք է ստեղծի այսպես ասած հակաթուրքական երկրների կոալիցիա, որոնք ճնշումներ կգործադրեն Թուրքիայի սահմանների վրա և դրանով ՀՀ-ը կկարողանա բալանսավորել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ քաղաքականությունը ՀՀ-ԼՂՀ-ի հանդեպ: Հունաստանը հակաթուրքական երկրների, կոալիցիայի կազմում կարևոր դերակատարում կունենա: ՀՀ-ը պետք է աշխատի հունական քաղաքական կուսակցությունների, այդ թվում ազգայնական շրջանակների հետ, որոնք ունեն հակաթուրքական ուղղվածություն: 
    Հունաստանում առկա է հայկական բավականին մեծ համայնք՝թուրքականին զուգահեռ և նրանց աջակցությամբ և լոբբինգով հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվանա հունական ուղղությամբ: Հաջորդ երկիրը, որը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ Կիպրոսն է՝Անկարան օկուպացրել է կղզու հյուսիսային հատվածը: Կիպրոս-Հունաստան տանդեմն ունի հակաթուրքական ուղենիշ՝պատմական նույն հիշողությունը Թուրքիայի հանդեպ: Չմոռանանք, որ Կիպրոսում առկա է նաև ոչ մեծաքանակ, սակայն բավականին ազդեցիկ ու հարգված հայկական համայնք՝իր կառույցներով, եկեղեցիներով և այլն: 
    Թուրքերն ուղիղ ռազմական ագրեսիա են իրականցում Սիրիայի նկատմամբ այսօր՝հակաթուրքական կոալիցիայի մել այլ երկիր կարող է լինել Սիրիան, մյուսը՝Իրաքը, պաշտոնական Բաղդադը դատապարտում է թուրքական զորքերի ներխուժումն Իրաքի հյուսիս և Իրաքյան Քրդստանի հետ նավթագազային ծրագրերի իրականացումը՝շրջանցելով Բաղդադի կենրոնական իշխանություններին: 
    Պետք է աշխատանքներ տարվեն նաև Իրանի հետ՝տարածաշրջանում Թուրքիան ու Իրանը լուրջ մրցակիցներ են և այդ հակասությունները խորանալու են՝թուրք-սաուդյան զորավարժություններն ու Ասադին տապալելու հայտարարությունները դրա վառ օրինակ են: 
    Վերոնշյալ երկրները պետք է ճնծումներ գործադրեն Թուրքիայի վրա միջազգային կառույցներում՝սիմետրիկ քվեարկեն տարբեր նախագծերի շուրջ, միմյանց դեմ չքվեարկեն՝նուրբ հարցերում, փոխկապակցված արտաքին քաղաքականություն իրականացնեն Թուրքիայի նկատմամբ, օրինակ, Հունաստանը, Կիպրոսը, Սիրիան, Իրաքը, Իրանը կարող էին աջակցել Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնելու, քվեարկությունների և այդ հարցը իրենց ԶԼՄ-ներով լուսաբանելու առումով: Հայաստանն իր հերթին կարող է դատապարտել Թուրքիային քրդերի ջարդերի համար՝երկրի ներսում, հակասիրիական գործողությունները, Իրաք զորքեր մտցնելը, Հունաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը, ինչպես նաև Կիպրոսի օկուպացիան:
    Հակաթուրքական կոալիցիան պետք է հիմնված լինի ոչ միայն <<ընդդեմ Թուրքիայի>> տրամաբանության վրա, այլ նաև այդ երկրերի և Հայաստանի միջև պետք է զարգացնել ակտիվ առտրա-տնտեսական կապեր, ներդրումներ, խորհրդարանական և այլ դիվանագիտություն օգտագործել: 
    Այդ կոալիցիան լավագույն պատասխանը կլինի Էրդողան-Դավութօղլու տանդեմի՝Նոր Օսմանյան կայսրության կառուցման ռազմավարությանը և ամեն գնով հայկական գործոնը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում թուլացնելու քաղաքականությանը, որի ակտիվ լոբբիստն ու մասնակիցը <<Արևելյան Թուրքիան>> է՝Ադրբեջանը:

    Արտյոմ Բալասանով

    Загрузка...