«Եվրատեսիլ»-ում փոփոխություններ կլինեն

    398

    Ինչպես տեղեկացնում է Eurovision.tv-ին Ստոկհոլմում մեկնարկվող տարվա գլխավորերաժշտականիրադարձությունում՝ «Եվրատեսիլ» մրցույթում մեծփոփոխություն է կատարվել։

    Բոլորիս արդեն ծանոթքվեարկության 12 բալանոցհամակարգը ներդրվել է 1975-ինեւ արդեն 40 տարի է մրցույթըայս քաղաքականությամբ էառաջնորդվել։ Սակայն այս տարի քվեարկության կանոնները փոխվել են, եթե նախկինում վերջնականմիավորը կազմվում էրհեռուստադիտողի եւ ժյուրիիանդամների քվեարկության արդյունքում՝ 50/50հարաբերակցությամբապաայստարիդրանքկլինենառանձին։

    Երբ կավարտվի հեռուստադիտողների քվեարկությունը, 43 երկրիհանրային հեռուստաընկերությունների խոսնակները կհայտարարենժյուրիի անդամների քվեարկության արդյունքները. 1-8, 10,12 միավորները։ Այնուհետեւ բոլոր մասնակից երկրներիհեռուստադիտողի քվեարկությա նարդյունքները կգումարվեն։ Վերջնական արդյունքները կհայտարարի հաղորդավարը՝սկսելովամենաքիչ միավոր վաստակած երկրից։

    Մրցույթի այս տարվա կազմակերպիչների կարծիքով այս փոփոխությունն ավելի հետաքրքիր կդարձնի շոուն: Այս փոփոխության շնորհիվ հաղթողի անունը պարզ կդառնա մրցույթի վերջում։

    Ովքեր կցանկանան իմանալ, թե ինչպես են բաշխվել ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքներըկարող ենմրցույթից հետո այցելել Եվրատեսիլի պաշտոնական կայք եւ գտնել համապատասխան տեղեկությունը։

    Այս նույն համակարգը գործելու է նաեւ կիսաեզրափակիչների ժամանակ։

    Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակիչ փուլում։

    Загрузка...