Այս կինը մահացավ ծննդաբերության ժամանակ. Երբ ամուսինը մոտեցավ նրան հրաժեշտ տալու, հրաշք տեղի ունեցավ… (լուսանկարներ)

    1417

    Մելանի Պրիտչարդի հղիությունը նորմալ էր ընթանում, բժիշկները ոչ մի շեղում չէին նկատել: Սակայն, երբ եկավ ծննդաբերության ժամանակը, իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից. Մելանին ուժեղ ցնցումների մեջ ընկավ: Մոնիտորի վրայի ցուցանիշները սկսեցին բարձրանակ, և բժիշկները արտակարգ իրավիճակի ազդանշան բարձրացրեցին, Մելանիին անհրաժեշտ էր վերակենդանացման բաժին տանել:

    5

    Պարզվեց՝ մայրիկի մոտ պտղաջրային էմբոլիա էր, և նա մահացել էր…

    6

    Նրա ամուսին Դագը պատմում է, որ իր կինն, ըստ կլինիկական ցուցանիշների, մահացած է եղել, երբ լույս աշխարհ է բերել իրենց աղջկան: «Առաջին բանը, որ եկավ մտքիս, դա այն էր, որ ես ամուրի եմ: Իսկ մենք ընդամենը երեք տարի առաջ էինք ամուսնացել…»:

    4

    Բժիշկներն ասացին ամուսնուն, որ հրաժեշտ տա կնոջը: Դագը նրան հետևյալ խոսքերն է շշնջացել. «Եթե քո մեջ ուժ է մնացել, թեկուզ մի փոքր, պայքարիր»:

    Դագին և նրա հարազատներին մնում էր միայն աղոթել: Բժիշկները ջանք չէին խնայում Մելանիին վերակենդանացնելու համար: Դրական լուրեր չկային… Մի փոքր ուշ եկավ Մելանիի եղբայրը, նա բժիշկ է:

    3

    Եղբայրը ներքին արյունահոսություն հայտնաբերեց, և բժիշկները շտապեցին վիրահատել կնոջը: Հարազատները հույս չունեին այլևս: Բայց 24 ժամ անց Մելանին արթնացավ:

    Երբ նա բացեց աչքերը, Դագը նրան ցույց տվեց փոքրիկի նկարը, որը հրաշքով էր ապրել: Սակայն Մելանիի կյանքը դեռ վտանգի մեջ էր: Բժիշկներն ասեցին, որ նրան սրտի կամ թոքի փոխպատվաստում է անհրաժեշտ:

    2

    Նույնիսկ, եթե Մելանիին հաջողվի ողջ մնալ, նա լուրջ նյարդաբանական խնդիրներ կունենա: Բայց Դագը չէր հուսահատվում:

    Մի քանի ժամ անց, Մելանին արդեն ինքնուրույն էր շնչում: Ուղղակի հրաշք է. Մեկ շաբաթ անց ընտանիքն արդեն տանն էր, իսկ Մելանիի մոտ ոչ մի բարդություն չէր ծագել:

    1

    Դագը չէր կարողանում հավատալ իր երջանկությանը. «Սա իսկական հրաշք է: Այն, որ Մելանիին հաջողվեց ողջ մնալ, դա իսկական հրաշք է, Աստված լսեց մեր աղոթքները»:

    Աղբյուր` Blog.1in.am

    Загрузка...