«ՉԻ».Զոն նայող լսել էինք, համալսարան նայող՝ չէինք լսել

    291

    «Չորրորդ իշխանություն»  թերթը գրում է.«Անդրադառնալով այն փաստին, որ Սյունիքի մարզպետ, պատմափիլիսոփայության դոկտոր Սուրիկ Խաչատրյանը կրկին ընտրվել է Գորիսի համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, կրթության և գիտության փոխնախարար  Մանուկ Մկրտչյանն ասել է, «Ինքը շատ ներդրումներ է արել համալսարանում, ինքը նայում է համալսարանը»։

    «ՉԻ»– Զոն նայող լսել էինք, համալսարան նայող՝ չէինք լսել։ Կրթության և գիտության հարգարժան փոխնախարարը երևի չգիտի, որ Գորիսի համալսարանը պետական է, այսինքն «նայողը» պիտի պետությունը լինի, իսկ ավելի կոնկրետ՝ ԿԳՆ-ն։ Կամ էլ՝ գիտի, բայց «նայողների ինստիտուտը» լավ էլ ձեռնտու է նախարարությանը: Ի՞նչ վատ է, եթե որևէ մեկն «իրա ջեբից» հոգում է բուհի որոշ ծախսեր ու թեթևացնում նախարարության հոգսը»,–գրում է թերթը։

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

    Загрузка...