Հարցում. Հայաստանցի տղամարդկանց 1.2 տոկոսը կցանկանար կին ծնվել

    335

    panorama.am-ը գրում է.

    Եթե հնարավորություն ունենայիք ընտրել՝ կուզենայիք կի՞ն, թե՞ տղամարդ ծնվել: Հարցին ի պատասխան հայաստանցի տղամարադկանց 1.2 %-ը նշել է, որ կցանկանար կին ծնվել, 2.2 տոկոսը դժվարացել են պատասխանել հարցին: Արական սեռի գերակշռող մեծամասնությունը կցանկանար տղամարդ ծնվել (96.6%):

    Իրավիճակն այլ է հարցված կանանց պարագայում: Իգական սեռի հարցվողների 67.7%-ը հայտնել է, որ կնախընտրեր կին ծնվել, իսկ 27.3%-ը նշել է, որ կնախընտրեր ծնվել տղամարդ: Նման տվյալներ հրապարակված են «Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտության մեջ:

    Նույն հետազոտության մեջ նշվում է, որ հարցվածներն ավելի բարձր են գնահատում Հայաստանում տղամարդկանց իրավունքների պաշտպանության մակարդակը, քան կանանց:

    Այդպես՝ հարցվածների 14.2%-ը համարում է, որ տղամարդկանց իրավունքները Հայաստանում լիովին պաշտպանված են, և 7.6%-ը՝ որ կանանց իրավունքները լիովին պաշտպանված են: Տղամարդկանց իրավունքները, հարցվողների կարծիքով, համեմատաբար ավելի հաճախ ոտնահարվում են բիզնեսի ոլորտում:

    Կանանց իրավունքները բոլոր ոլորտներում ավելի հաճախ են ոտնահարվում, քան տղամարդկանց իրավունքները: Նշված ոլորտներն ըստ կանանց իրավունքների ոտնահարման մակարդակի նվազման դասակարգվել են հետևյալ կերպ՝ ընտանիք, քաղաքականություն,  բիզնես, մասնագիտության ընտրություն, աշխատավայր, համայնք, ընկերական շրջապատ, դպրոց, բուհ:

    Ըստ հետազոտության հեղինակների, հարցվածների 59%-ի կարծիքով մեր հասարակությունում առկա է կանանց և տղամարդկանց միջև անհավասարություն, 22.6%-ի կարծիքով անհավասարություն ավելի շուտ կա, 8.6%-ի կարծիքով՝ ավելի շուտ չկա։

    Շարունակությունը՝ panorama.am-ում

    Загрузка...