Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 7-րդ տեղում է

    344

    Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

    ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտ ամսվա վարկանիշային մրցաշարը, որտեղ Արոնյանը 7-րդ հորիզոնականում է և ունի 2786 միավոր: Նախորդ ամիս Արոնյանը 4-րդն էր: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագոնւս Կարսլենն է:

    Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են ընդգրկվել նաև Գաբրիել Սարգսյանը (42-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (95-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (99-րդ տեղ) և Սերգեյ Մովսիսյանը (100-րդ տեղ):  

    Загрузка...