Աշխարհի միլիարդատերերի ցանկում ներառվել է չորս հայ գործարար

    1477

    Ամերիկյան Forbes հանդեսի հրապարակած միլիարդատերերի հոբելյանական 30-րդ վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է չորս հայ գործարար: Աշխարհի միլիարդատարերի ցանկում հայազգի միլիարդատերերից ամենաբարձր վարկանիշն ունի ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկ ին (Հարությունյան), ով 5,7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 219-րդ հորիզոնականը: 3,1 մլրդ կարողությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը գտնվում է վարկանիշային աղյուսակի 549-րդ տեղում, արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանը’ 2,2 մլրդ դոլար կարողությամբ 810-րդն է, իսկ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը’ 1,4 մլրդ դլարով զբաղեցրել է 1275-րդ հորիզոնականը:

    Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Microsoft-ի նախկին եւ նախկին սեփականատեր Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 75 մլրդ դոլար: 67 մլրդ դոլարով նրան հետևում է Zara ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան, իսկ երրորդ հորիզոնականում է ներդրող Ուորեն Բաֆեթը’ 60.8 միլիարդ դոլարով: Չորրորդ տեղում է մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմ Էլուն (50 մլրդ), նրան հաջորդում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը (45.2 մլրդ), ապա՝ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (44.6 մլրդ), Լարի Էլիսոնը (43.6 մլրդ), Մայքլ Բլումբերգը (40 մլրդ) , Չարլզ Կոխը (39.6 մլրդ ) եւ Դևիդ Կոխը (39.6 մլրդ):

    Ըստ Forbes-ի’ աշխարհում այսօր կա 1810 միլիարդատեր’ նախորդ տարվա համեմատ 16-ով պակաս:

    Աղբյուր

    Загрузка...