Հայկ Մարությանի անակնկալը` «Սուպեր մամա»-ի երկրպագուներին

    550

    Կինոսիրահարներին շտապենք տեղեկացնել, որ իրենց անակնկալ է սպասվում: Առաջիկայում սկսվելու են սիրված եւ մեծ վարկանիշ գրանցած «Սուպեր մամա» կատագերգության երկրորդ մասի նկարահանման աշխատանքները: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտանեց դերասան, պրոդյուսեր Հայկը Մարությանը:

    «Սցենարն արդեն ավարտման փուլում է: Մեծ պատասխանատվությամբ ենք այս ֆիլմը ներկայացնելու, քանի որ «Սուպեր մամա»-ն մեծ արձագանք գտավ եւ սիրվեց շատերի կողմից: Այդ իսկ պատճառով արդեն երկար ժամանակ է աշխատում ենք սցենարի վրա: Մոտակա շրջանում կսկսենք նկարահանման աշխատանքները»,- ասաց Հայկը:

    Նրա խոսքով`գլխավոր դերակատարները նույն են մնալու: Բայց լինելու են նաեւ նոր կերպարներ:

    Հարցին, թե ինչու հենց «Սուպեր մամա»-ն, նա պատասխանեց. «Մենք հարցումներ ենք անցկացրել: Մարդիկ ավելի շատ նշել են հենց այս ֆիլմը: Ոմանք անգամ ասում էին, որ իրենց երեխաները այս ֆիլմի ներքո են քնում: Բացի այդ այն եզակի ֆիլմերից է, որ կինոթատրոններում ավելի շատ է ցուցադրվել: Համացանցում նույնպես դիտելիության քանակը փաստում է ֆիլմի սիրված լինելու փաստը»:

    Արդյոք ֆիլմը կցուցադրվի արտերկրում, թե ոչ, Հայկը պատասխանեց, որ երբեք նմանատիպ ցանկություն չի ունեցել իր ֆիլմը ներկայացնել արտասահմանյան շուկայում:

    «Եվրոպայում, Ամերիկայում ֆիլմ ներկայացնելու համար նախ պետք է ունենաս գլուխգործոց։ Կարծում եմ, որ Հայաստանում չկա նմանատիպ ֆիլմ, որն արժանի կլինի դրսում ցուցադրել։ Իհարկե, հավատում եմ, որ ապագայում ինչ-որ մեկը կունենա նմանատիպ աշխատանք»,- ասաց նա։

    Նշենք, որ կատագերգության երկրորդ մասի նկարահանումները կիրականացվեն Երեւանում եւ մի շարք մարզերում: Իսկ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա սեպտեմբերի վերջ:

    Զրուցեց Մելինե Տոնոյանը

    style.news.am

    Загрузка...