Իրանի կշարունակի մեծացնել նավթի արտահանման ծավալները

    144

    Իրանը շարունակելու է իրականացնել միջազգային շուկա նավթի արտահանումը օրական մինչև 1 միլիոն բարելի հասցնելու իր ծրագիրը:

    Այս մասին ամերիկյան հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Հուսեյն Զամանի-Նիան:

    Մեկնաբանելով նավթի համաշխարհային գների անկումը, փոխնախարարը նշել է, որ այդ իրարանցումն Իրանը չի ստեղծել: «Մենք չենք ցանկանում, որպեսզի կրկին վերադարձնեն այն պատժամիջոցները, որոնք հանվել են»,- ասել է նա:

    Նա նաև հայտարարել է, որ միևնույն ժամանակ Իրանը չի հրաժարվում առկա խնդիրները քննարկելուց և ապագայի համար ռազմավարություն մշակելուց: