«Քինդ դելյուքս» ընկերությունը Գագիկ Ծառուկյանի համար հետաքրքրություն չի ներկայացնում

    364

    Մամուլում այսօր ինչ-որ անհայտ անձի բաց նամակ է հրապարկվել, համաձայն որի, եթե «Քինգ դե լյուքս» ընկերությունը գնի Գագիկ Ծառուկյանը, ապա իրականում գնորդը լինելու է ոչ թե նա, այլ Գագիկ Բեգլարյանը: Առաջ քաշվող տեսակետը կատարյալ հիմարություն է և իրականությանը չի համապատասխանում: Գագիկ Ծառուկյանն իր բիզնես գործունեության բոլոր ոլորտներում կատարյալ հաջողություն է ունեցել և մշտապես այդ բիզնեսները ստեղծել և կայացրել է զրոյից, նորովի է կառուցել ու զարգացրել, և իրականում «Քինգ դե լյուքս« ընկերությունը բիզնես տեսանկյունից Ծառուկյանի համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Նա կարող է նույն երթուղիները սպասարկող նոր ընկերություն հիմնել, որը բարձր որակի ծառայություններ կմատուցի ազգաբնակչությանը: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի անունը շահարկելուն, ապա կարծում եմ դա ևս երևակայական դաշտից է, քանզի երբևէ նրա կողմից նման ցանկություն չի արտահայտվել և հանրությանը ծանոթ չէ:

    Իվետա Տոնոյան

    Загрузка...