Այս վնասակար վիրուսն առաջին անգամ վնասել է Apple-ի համակարգիչները

    264

    Վնասակար վիրուսն առաջին անգամ վնասել է Apple ընկերության համակարգիչները: Այս մասին գրում է՝ artsakhpress.am-ը:

    KeRanger կոչվող ծրագիրը կոդավորում է վարակված համակարգիչների տվյալները, իսկ հետո օգտատիրոջը խնդրում է գումար վճարել թվային արժույթներով, որպեսզի ստանա նրա տվյալների էլեկտրոնային բանալին։ Այդպիսով՝ վիրուսը դարձել է առաջին վնասակար ծրագիրը, որը կարողացել է խոցել Apple ընկերության  համակարգիչները։ «Սա Apple-ի համակարգիչներն իրոք գործող ծրագրով վարակելու առաջին դեպքն է։ Նա կոդավորում է տվյալները եւ օգտատերերից գումար է պահանջում»,- ասել է Palo Alto Networks կիբերանվտանգության ընկերության տնօրեն Ռայն Օլսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

    Անցյալ կիրակի ցանցահենները վնասակար ծրագրային ապահովումը տարածել էին  Transmission ծրագիրը ինտերնետ կայքում բեռնելու միջոցով, որը նախատեսված է տվյալները BitTorrent-ի միջոցով տվյալները փոխանցելու համար։ Համակարգչի  վրա տեղադրելուց հետո այն երեք օր սպասման ռեժիմում է գտնվում, իսկ հետո կոդավորում է օգտատիրոջ տվյալները։

    Նյութի մանրամասներին ծանոթանալու համար՝ այցելեք artsakhpress.am:

    Загрузка...