Հայ բռնցքամարտիկները մեկնում են հավաքի

    336

    Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարտի 9-20-ը հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

     Հավաքին կմասնակցեն 29 մարզիկ (4 աղջիկ): Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

    Գլխավոր մարզչին կօգնեն ավագ մարզիչ Արման Հարությունյանն ու աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը:

    Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Թուրքիայի Սամսուն քաղաքում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:

    Загрузка...