Երբ անվճար երթուղայինները սկսեցին գործել, «Քինգ Դելյուքս» ընկերությունը դեռ չէր էլ «ծնվել»

    631

    Այսօր «Ժամանակ» օրաթերթը մի հոդված էր հրապարակել, որում հնչած մտքերը մարդկային ընկալունակության սահմաններից դուրս էին: Բանն այն է, որ օրաթերթը հարցազրույց էր վերցրել «Քինգ Դելյուքս» ընկերության տնօրեն Արտակ Եղոյանից: Տրամաբանության բացարձակ բացակայությունը և ամբիցիաները կապված սխալ բիզնես գործունեության հետ, տեղիք տվեցին, որպեսզի երիտասարդը անհոդաբաշխ և անհնչյուն մտքեր արտաբերի: Վերստին անգամ հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղայինները չէին կարող սննկացման պատճառ հանդիսանալ,  քանզի նախքան «Քինգ Դելյուքսը» կսկսեր իր գործունեությունը, բարեգործական երթուղայիններն արդեն իսկ տարիներ շարունակ սպասարկում էին տվյալ երթուղիները:Միգուցե սեփական բիզնեսը սկսելուց առաջ Պալաչը հաշվի առներ անվճար երթուղայինների ֆակտորը, այդ ժամանակ սխալ հաշվարկները և միանգամից հարստանալու մոլուցքը չէին դրդի սխալ բիզնես քաղաքականության և սխալ ներդրումների, կարելի էր ամեն բան ծրագրել առավել համեստ և խելացի, ինչը բիզնես ոլորտում հաջողություն գրանցելու գրավականներից է: Սակայն «բանիմաց» տնօրենը՝ Արտակ Եղոյանը, իր «երկար» խելքով փորձում է աբովյանցիներին քավության նոխազ դարձնել և սևացնել բարեգործական երթուղայինների աշխատանքը: Ընդհանրապես միայն ճղճիմներին է հարիր՝ սեփական սխալը ուրիշների վզին փորձ անել փաթաթել, քանզի թե աբովյանցիները և թե չարենցավանցիները մեղք չունեն նրանում, որ մինչ այսօր սոցիալական ծանր պայմաններից ելնելով ունեն անվճար երթուղիների կարիք և ոչ էլ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը, որը ընդառաջ է գնացել տեղաբնակների խնդրանքին և 10 տարուց ավել է ինչ ապահովում է տվյալ երթուղու բնականոն, անվճար աշխատանքը:

    Այնպես, որ ոչ ոք բացի ձեզանից, այսինքն երթուղին սպասարկողներից մեղավոր չէ, որ աբովյանցին երթևեկում է ավելի թանկ վարձավճարով՝ տաքսուց օգտվելով, մի քանի երթուղի փոխելով, քան առաջ էր, իսկ երկրորդն էլ սեփական անհաջողություներում այլոց մեղադրելու փոխարեն ավելի ճիշտ կլինի ստեղծված իրավիճակում սառը դատել և համապատասխան լուծումներ փնտրել:

    Աբովյանցին շատ լավ է ճանաչում  թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Պալաչին, այնպես որ ոչ մի պրովակացիոն գործողություն կամ հայտարարություն, չի կարող փոփոխել աբովյանցու կարծիքը թե՛ լավի, թե՛ վատի նկատմամբ:  

     

    Արման Գրիգորյան

    Загрузка...